Խճանկար

Ութնամյա տղան ամուսնացել է 61-ամյա կնոջ հետ

1 րոպեի ընթերցում

Ութնամյա տղան ամուսնացել է 61-ամյա կնոջ հետ

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավաֆրիկյան Հանրապետության Տսվանե քաղաքում հարսանեկան արտասովոր արարողություն է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ռուսական լրատվամիջոցները, ութնամյա Սանելե Միսալելան ամուսնացել է 61-ամյա Հելեն Շաբանգումի հետ, ով հինգ երեխաների մայր է:

Թեպետ երկրում գործող օրենքների համաձայն` նրանց ամուսնությունը իրավական ուժ չունի, նորապսակները եւ հյուրերը բավական լուրջ էին տրամադրված արարողությանը: Փեսացուն հայտարարել է, որ իր ամուսնության մասին որոշում ընդունել է երազում մահացած պապիկին տեսնելուց հետո: Պապիկը ցանկություն է հայտնել, որպեսզի նա ամուսնանա Հելենի հետ:

Զույգերը մտադիր չեն միասին ապրել: Ապագայում տղան մտադիր է կրկին ամուսնանալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում