Միջազգային

Հունաստանի ոստիկանությունն արցունքաբեր գազ Է կիրառել ցուցարարներին ցրելու համար

2 րոպեի ընթերցում

Հունաստանի ոստիկանությունն արցունքաբեր գազ Է կիրառել ցուցարարներին ցրելու համար

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը մարտի 10-ի երեկոյան երկու անգամ արցունքաբեր գազ Է կիրառել՝ խորհրդարանի շենքի առեւջի հրապարակում հավաքված ցուցարարներին ցրելու համար, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Աթենքի նորությունների գործակալությանը:

Հարյուրավոր մարդիկ Էին դուրս եկել «զայրացած քաղաքացիների»՝ երկար ժամանակ ի վեր առաջին ակցիային, որն իր գործողությունները համակարգում Է Համացանցի միջոցով եւ հանդես Է գալիս Եվրամիության եւ ԱՄՀ-ի վարկերի դիմաց ծախսերի կրճատման քաղաքականության դեմ: «Աղքատություն, գործազրկություն, ինքնասպանություններ - բավակա՛ն Է». այս կարգախոսի ներքո Է անցել ցույցը, որի պատճառով փակվել Է խորհրդարանի շենքին հարող պողոտայի երթեւեկությունը:

Հունաստանի կառավարությունն այս օրերին միջազգային վարկատուների «եռյակի (ԵՄ, ԵԿԲ եւ ԱՄՀ) հետ բանակցություններ Է վարում պետական հատվածում աշխատատեղերի թվի կրճատման եւ խնայողության այլ միջոցառումների շուրջը: Հունաստանը «գոտիների ձգման» քաղաքականություն Է վարում 2010 թվականից: Դրա դիմաց վարկատուները երկրին տրամադրել են շուրջ 240 միլիարդ եվրոյի վարկեր եւ օգնել դուրս գրելու մոտավորապես 100 միլիկարդ եվրոյի պարտքեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում