Խճանկար

Ճապոնացիները ստեղծել են աշխարհի ամենաթեթեւ բջջային հեռախոսը

1 րոպեի ընթերցում

Ճապոնացիները ստեղծել են աշխարհի ամենաթեթեւ բջջային հեռախոսը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում ամենաթեթեւ բջջային հեռախոս համարվող Phone Strap 2 մոդելը ստեղծել է ճապոնական Willcom բջջային կապի օպերատորը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ռուսական լրատվամիջոցները, նորույթը կշռում է ընդամենը 32 գրամ, բարձրությունը 70մմ է, լայնությունը 32մմ, իսկ հաստությունը` 10.7մմ: Հեռախոսն ունի փոքր ստեղնաշար եւ մեկ դյույմանոց գունավոր էկրան:

Հեռախոսը հնարավորություն է տալիս ընդունել զանգեր եւ զանգ կատարել, նամակներ ուղարկել: Հեռախոսի մարտկոցը կարող է գործել ընդամենը երկու ժամ:

Phone Strap 2-ը նախատեսված է PHS կապի համար: Արտադրվել է 12 հազար նման հեռախոս, որոնք օգագործվում են Ճապոնիայում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում