Մարզային

ԿԺԴՀ-ում այս տարի մարտի 8-ն առաջին անգամ հանգստյան օր Է հայտարարվել

2 րոպեի ընթերցում

ԿԺԴՀ-ում այս տարի մարտի 8-ն առաջին անգամ հանգստյան օր Է հայտարարվել

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած ԿԺԴՀ-ում արբանյակի արձակումից եւ ստորգետնյա միջուկային փորձարկումից հետո Կորեական թերակղզու շուրջն իրադրության սրմանը, կյանքն այդ երկրում ընթանում Է իր կարգով: Երկրում պատրաստվում են Կանանց միջազգային օրվան, որն այս տարի առաջին անգամ տեղական օրացույցով նշված Է կարմիր գույնով, հաղորդում Է «Արմենպրես»-ը:

Մարտի ութին Փենյանում եւ այլ քաղաքներում ավանդաբար տեղի կունենան հանդիսավոր ժողովներ, լավագույն գեղարվեստական կոլեկտիվների համերգներ, մարզական մրցումներ:

Իսկ մարտի 7-ին կորեացի կանանց շնորհավորում են ձեռնարկություններում եւ հիմնարկություններում, որտեղ նրանց պատվին կազմակերպվում են ոչ մեծ ճաշկերույթներ եւ ժամանցային ծրագրեր: Իրենց հասցեին գովասանքի ջերմ խոսքեր են լսել տեղի գեղեցիկ սեռի այն ներկայացուցիչները, որոնք իրենց ճակատագիրը կապել են երկրի զինված ուժերի հետ: ԿԺԴՀ-ում լայնորեն տարածված են այն փառաբանական երգերը, որոնք գովերգում են կորեական ժողովրդական բանակի սպաների կանանց արիությունը եւ այն աղջիկների սխրագործությունը, որոնք այժմ զենքը ձեռքներին պաշտպանում են հայրենիքի անվտանգությունը:

Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը մարտի 7-ին իր ուղիներով տարածել Է ձախամետ մի շարք արտասահմանյան թերթերի եւ կազմակերպությունների հաղորդումների լրաշարեր, որոնք պնդում են, թե «կորեացի կանայք ամենաերջանիկն են աշխարհում»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում