Հայաստանում հավատում են Լեւոն Արոնյանի հաջողությանը հավակնորդների մրցաշարում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հավատում ենԼեւոն Արոնյանի հաղթանակին ՖԻԴԵ-ի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում:Շախմատային գերտերությունում մեծապես արժեւորվող խաղի վարպետներն«Արմենպրես»-ի հետ զրույցումգնահատում են գրոսմայստեր Լեւոն Արոնյանի հնարավորությունները:Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը նշեց, որ մեր ուժեղագույն շախմատիստի հետ մեծ հույսեր են կապում: «Լեւոնը կարող է հաղթել հավակնորդների մրցաշարում»,- ասաց Հայաստանի շախմատի ակադեմիայի տնօրեն Լպուտյանը:

Հայաստանի գործող չեմպիոն Տիգրան Պետրոսյանը համակարծիք է ավագ ընկերոջ հետ. «Մրցաշարում հիմնական պայքարը գնալու է Արոնյանի եւ Կարլսենի միջեւ: Չեմ թերագնահատում մյուս մասնակիցներին, սակայն լավագույնները հենց նրանք են լինելու: Լեւոնը միշտ հաջող է խաղում մրցաշարերի երկրորդ շրջանում: Արդեն հայտնի է, որ առաջին տուրում Արոնյանը կխաղա Կարլսենի հետ` սպիտակներով: Վստահ եմ, նա չի պարտվի, իսկ արդեն երկրորդ շրջանում ավելի վստահ հանդես կգա»:

Իսկ հոգեբան, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահության անդամ Ռուբեն Աղուզումցյանը նշեց, որ նման մրցաշարերում գլխավորը ոչ միայն գրոսմայստերների շախմատային տակտիկան է, այլ նաև շախմատիստի տրամադրությունը եւ ֆիզիկական վիճակը:«Լեւոնն այս մրցաշարին հրաշալի կերպով է նախապատրաստվել եւ Ջերմուկում, եւ Ծաղկաձորում: Այդ հավաքներում նա փայլուն արդյունքներ ցույց տվեց: Յոթ մասնակցիների հետ խաղում կարեւորում եմ Լեւոնի տրամադրությունը եւ ֆիզիկական վիճակը, որը գերազանց ու կայուն է»,-ավելացրեց Աղուզումցյանը:

ՖԻԴԵ-ի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը կմեկնարկի Լոնդոնում մարտի 14-ին եւ կավարտվի ապրիլի 1-ին: Մրցաշարին մասնակցում են 8 գրոսմայստերը` Լեւոն Արոնյան (Հայաստան), Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), Բորիս Գելֆանդ (Իսրայել), Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան), Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա), Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան), Թեմուր Ռաջաբով (Ադրբեջան) եւ Պետեր Սվիդլեր: Առաջին տուրում միմյանց հետ կմրցեն Լեւոն Արոնյան-Մագնուս Կարլսեն, Պետեր Սվիդլեր-Վլադիմիր Կրամնիկ, Բորիս Գելֆանդ-Թեյմուր Ռաջաբով, Վասիլի Իվանչուկ-Ալեքսանդր Գրիշչուկ զույգերը:

Հայերեն English Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը