Փրկարարները Սելիմի լեռնանցքից դուրս են բերել ձյան կապանքներում հայտնված 30 ուղեւորներին

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սելիմի լեռնանցքում ձյան կապանքներում հայտնված բոլոր ավտոմեքենաներն ու ուղեւորները դուրս են բերվել մարտի 5-ի առավոտյան: Մարտի 4-ի երեկոյան լեռնանցքի Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհահատվածում ձնաբքի պատճառով արգելափակվել էին 7 ավտոմեքենաներ` 30 ուղեւորով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի փրկարար ծառայության պետ Մարտին Բարսեղյանը, արգելափակումից նրանց դուրս բերելու համար մարզի փրկարարները եւ ճանապարհաշինարարներն աշխատել են ողջ գիշերվա ընթացքում: Մեքենաները հիմնականում խցանված են եղել Յանղ բնակավայրի կողքին, որտեղ անասնապահ ընտանիքները բնակվում են միայն ամռանն ու աշնանը: Արգելափակված մեքենաների ուղեւորները գիշերվա ցրտից ու բքից պաշտպանվել են պահեստավորած աթարը թոնրի մեջ վառելով: Փրկարարները միայն առավոտյան ժամը 9-ի դրությամբ են կարողացել հաղթահարել ձյան արգելքը:

Սելիմի լեռնանցքը չընդմիջվող բքերի պատճառով դեռ փակ է: Փակվել է նաեւ Սոթք-Քարվաճառ ճանապարհը: Մարզի մնացած ճանապարհները բաց են եւ երթեւեկելի:

Հայերեն Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում