Խճանկար

Մեքսիկական քաղաքում արգելվել է մինի շրջազգեստ կրելը

1 րոպեի ընթերցում

Մեքսիկական քաղաքում արգելվել է մինի շրջազգեստ կրելը

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկական Սյուդադ- Ակունյա քաղաքում արգելվել է մինի շրջազգեստ կրելը եւ տուգանք է սահմանվել այն տղամարդկանց համար, ովքեր կարող են հայտնվել կանացի հագուստով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ռուսական լրատվամիջոցները, քաղաքի անվտանգության ծառայության ղեկավար Խավիեր Ագուայո ի Կամարգոն օրինակ է բերել, որ մինի շրջազգեստներով կանայք մարմնավաճառությամբ են զբաղվում, նրանց պատճառով կռիվներ են տեղի ունենում, այդպիսիք նույնիսկ մասնակցում են մարդկանց առեւանգմանը: Իսկ կանացի հագուստներով տղամարդիկ կարող են խոչընդոտել ոստիկանության գործունեությունը, քանի որ դժվար է բացահայտել նրանց ինքնությունը:

Մինի շրջազգեստներն արգելվել են բարոյական նորմերըպահպանելու, ինչպես նաեւ տարբեր տեսակի հանցագործություններկանխելու հիմնավորմամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում