Երևանյան բեսթսելլեր 7. Ժամանակակից հայ մանկագիր Սուրեն Մուրադյանի բանաստեղծությունների ժողովածուն շաբաթվա ամենաշատ գնված գիրքն է

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելլեր» հեղինակային նախագծում առաջատարն այս շաբաթ ժամանակակից մանկագիր Սուրեն Մուրադյանն է: Նրա «Գրքի թևով, հազար ձևով» բանաստեղծությունների ժողովածուն ամենաշատ վաճառված գիրքն է, ինչն առաջին անգամն է տեղ գտել վարկանիշային աղյուսակում: Երկրորդ հորիզոնականում «Երևանյան բեսթսելլեր»-ում մշտապես ընդգրկված Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմն է: Հովհաննես Թումանյանի հեքիաթները, որը զբաղեցնում է երրորդ հորիզոնականը, կրկին ամեն շաբաթ ներառված է եղել «Արմենպրես»-ի վարկանիշային աղյուսակում` պարբերաբար լինելով առաջինը: Ամերիկացի հայտնի գրող Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը» գիրքը, շարունակելով հետաքրքրել հայ ընթերցողին, կրկին գործակալության ներկայացրած վարկանիշային աղյուսակում է: Այս անգամ այն զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը: Ջորջ Օրուելի արգելված գրքերից «1984»-ն այս անգամ հինգերորդ հորիզոնականում է` բարելավելով իր դիրքերը հինգ հորիզոնականոց: Վեցերորդ տեղն զբաղեցրել է ժամանակակից հայ գրող Հովիկ Հովեյանի «Հիշողության կավ» գիրքը, որն առաջին անգամն է ներառված ամենաշատ գնված գրքերի ցանկում: Կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսն այս անգամ վարկանիշային աղյուսակում հայտնվել էր այլ ստեղծագործություններով: Յոթերորդ հորիզոնականում այս անգամ «Հարյուր տարվա մենություն» և «Նահապետի աշունը» գեղարվեստական գործերն են: Սրանց հաջորդում են փոքրիկներին մշտապես հետքարքրող հայ ժողովրդական հեքիաթները: Իններորդ հորիզոնականում ժամանակակից հայ գրող Աշոտ Աղաբաբյանի «Մենակը» վեպն է: Այն նախորդ շաբաթ եղել է առաջին հորիզոնականում: Վարկանիշային աղյուսակը եզրափակում է Համբարձում Գալստյանի` Արցախյան ազատամարտի 25-ամյակին նվիրված «Չուղարկված նամակներ» հուշագրությունը:

«Երևանյան բեսթսելլեր»-ը հրապարակվում է նաև «Գրական թերթ» շաբաթաթերթում:

Ամենաշատ գնված հայերեն գեղարվեստական գրքերի ցանկը պատրաստվել է երևանյան յոթ գրախանութների հետ համագործակցության արդյունքում: Հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյան տապան» (56-81-84), «Հայ Գիրք» («Մեկ պրինտ») (58-30-59), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուքինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական ու ուսումնական բնույթի գրքերն ու դասագրքերը: «Արմենպրես»-ն ընդլայնելու է հարցումների ցանցը` ներառելով նոր գրախանութներ, տվյալներն առավել համակողմանի ու հետաքրքական դարձնելու նպատակով:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 Նոր

ՍուրենՄուրադյան

«Գրքիթևով,հազարձևով»

Ծիծեռնակ 31
2 +1

ԳրիգորՆարեկացի

«Մատյանողբերգության»

Նաիրի 26
3 -1

ՀովհաննեսԹումանյան

«Հեքիաթներ»

Արևիկ

22
4 +2

ՌիչարդԲախի

«ՋոնաթանԼիվինգսթոն անունովճայը»

Հայաստան

18
5 +5

Ջորջ Օրուել

«1984»

Անտարես

6
6 Նոր

ՀովիկՀովեյան«Հիշողությանկավ»

Գասպրինտ 13
7 Նոր

ԳաբրիելԳարսիաՄարկես

«Հարյուրտարվամենություն»

«Նահապետի Աշունը»

Նորք 10
8 0

Հայ ժողովրդական հեքիաթներ

Արևիկ 8
9 -8

ԱշոտԱղաբաբյան

«Մենակը»

Լուսակն 7
10 -2

Համբարձում Գալստյան

«Չուղարկված նամակներ»

Գասպրինտ 6

«Երևանյան բեսթսելլեր»-ը կազմեց Ռուզաննա Մովսիսյանը

Հայերեն English Русский

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ