Մարզային

Գյումրեցիները նշեցին Զորավար Անդրանիկի ծննդյան 148-ամյակը

2 րոպեի ընթերցում

Գյումրեցիները նշեցին Զորավար Անդրանիկի  ծննդյան 148-ամյակը

ԳՅՈՒՄՐԻ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու քաղաքապետարանի նախաձեռնությամբ փետրվարի 25-ին Գյումրիում նշվեց Անդրանիկ Օզանյանի ծննդյան 148-ամյակը: Ի հիշատակ մեծ հայդուկապետի՝ քաղաքային իշխանությունների եւ Գյումրու զորամասի ներկայացուցիչները ծաղկեպսակ դրեցին զորավարի հուշարձանին: Գյումրու փողային նվագախումբը կատարեց ազգային- ազգագրական երգեր:

«Անդրանիկը հեղափոխական մարտիկ էր, այստեղ է նրա անսահման ժողովրդականության գաղտնիքը: Ժողովուրդը պաշտում է միայն նրանց, ովքեր հայրենիքի ազատության համար պայքարել ու մեռնել գիտեն»,- նշեց Շիրակի կայազորի պետի տեղեկալ Սոս Բեգջանյանը: «Հայ ժողովուրդը շատ հերոսներ է ունեցել, բայց Անդրանիկի աստղը ուրիշ է: Այսօրը ողջ հայությունը պետք է տոնի զորավարի ծննդյան տոնը: Նա լեգենդ էր ինչպես իր ապրած ժամանակում, այնպես էլ երկրային կյանքից հետո: Նա լեգենդ էր ամենուր Եվ դա է պատճառը, որ մեզանից շատերը Անդրանիկ զորավարին ազգային խորհրդանիշ են համարում»,- նշեց գրողների միության Շիրակի մասնաճյուղի ղեկավար Անդրանիկ Կարապետյանը:

Ելույթ ունեցողները նշեցին, որ շուրջ երեսուն տարի օսմանյան կայսրության դեմ մարտնչած հայդուկապետին, ով ստանձնեց նաեւ հայկական կամավորական առաջին գնդի հրամատարությունը, հիշել եւ արժեւորել է պետք միտապես:

Օրվա խորհրդով պայմանավորված` մեծ զորավարի արձանի մոտ տեղի ունեցավ շիրակցի բանաստեղծ Սամվել Մարգարյանի «Հայդուկապետ Հայոց» պատմաբանաստեղծական ժողովածուի շնորհանդեսը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում