Շոու բիզնես

Հայտնի դարձավ «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013»-ի հայաստանյան պատվիրակի անունը

2 րոպեի ընթերցում

Հայտնի դարձավ «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013»-ի հայաստանյան պատվիրակի անունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի Գդանսկ քաղաքում հունիսի 14-ին կայանալիք «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013»-ում Հայաստանը կներկայացնի 17-ամյա Վահագն Մարգարյանը: Հայաստանյան եզրափակիչ փուլ անցած 11 պարողների պայքարը տեղի ունեցավ փետրվարի 23-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` բացի մենապարերից, մասնակիցները հանդես եկան նաեւ յուրահատուկ խմբային պարով` ցուցադրելով նաեւ զույգով եւ խմբով պարելու հմտությունները:

Հայաստանյան եզրափակիչն իր ներկայությամբ պատվեց «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013», «Մանկական Եվրատեսիլ 2013» եւ «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ» մրցույթների ղեկավար Վլադիսլավ Յակովլեւը:

Հաղթողի անունը հայտարարեց «Եվրատեսիլ 2013» համաեվրոպական երգի մրցույթի Հայաստանի մասնակից Գոռ Սուջյանը, ով նաեւ երգեց եզրափակիչում:

Պրոֆեսիոնալ ժյուրիի անդամներն էին՝ ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Դիվանյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մարիկյանը, ՀՀ ժողովրդական արտիստՆորայր Մեհրաբյանըեւ հայկական պարի մենապարուհի Լիանա Հակոբյանը:

Հեռուստադիտողին ցուցադրվեց նաեւ տեսանյութ, որտեղ յուրաքանչյուր մասնակից կանխատեսել էր հաղթողին` պատասխանելով «Եթե ես չհաղթեմ..» հարցին:

Փետրվարի 17-ին Առաջին ալիքի եթերում տեղի էր ունեցել «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013»-ի հայաստանյան նախընտրական փուլը, որին մասնակցում էին 16-21 տարեկան 20 պարողներ՝ ներկայացնելով 1:30 րոպե տեւողությամբ մենապարեր:

«Պատանի պարողների Եվարտեսիլ 2013»-ը առաջին անգամ անցկացվել է 1985 թվականին Իտալիայում: Այն անցկացվել է երկու տարին մեկ: Իսպանիան ամենից շատն է հաղթել մրցույթում, իսկ Շվեդիան, Բելգիան, Շվեցիարիան հաղթել են երկուական անգամ: Հայաստանն այս տարի մրցույթին մասնակցում է առաջին անգամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում