Կալիֆորնիայում ոստիկանությունը ձերբակալել է հասարակական վայրում սեռական հարաբերություն ունեցած թոշակառուներին
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կալիֆոռնիայում ոստիկանությունը ձերբակալել է երկու թոշակառուների, որոնք մեքենայի մեջ սեռական հարաբերություն են ունեցել: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով ռուսական լրատվամիջոցները, մեքենան կայանված է եղել հայտնի ռեստորանի մոտ: Հատկանշական է, որ միջադեպը տեղի է ունեցել օրը ցերեկով:
Պարզվել է, որ 72-ամյա Լինդա Տիտուսը եւ նրա կրքոտ զուգընկերը` 62-ամյա Հարրի Բելլը, հանդիպել են ռեստորանում` ընթրիքի սեղանի շուրջ: Ռեստորանի հաճախորդները զարմացել էին նրանց պահվածքից այն աստիճան, որ նույնիսկ ռեստորանի տերը խնդրել է նրանց հեռանալ ռեստորանից: Թոշակառու զույգը հեռացել է դեպի մեքենան, սակայն շուտով ռեստորանի աշխատակիցների խնդրանքով այնտեղ է ժամանել ոստիկանությունը: