Անվտանգության գործոնն ապահովում է բնակչության ստվար հատվածի վստահությունը Սերժ Սարգսյանի նկատմամբ. Le Figaro

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ֆրանսիական հեղինակավոր Le Figaro պարբերականը հոդված է հրապարակել ՀՀ նախագահի ընտրությունների մասին:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հոդվածում մասնավորապես անդրադարձ է կատարվում Սերժ Սարգսյանին, որտեղ նշվում է. «Ադրբեջանի դեմ Լեռնային Ղարաբաղի հաղթական պատերազմի ժամանակ Սերժ Սարգսյանը եղել է պաշտպանության նախարար. պատերազմ, որը նախկին խորհրդային հանրապետության անկախությունից ի վեր հայրենասիրության ներշնչման աղբյուր է հանդիսանում: Նա եղել է ներքին գործերի նախարար, 2008թ. «գերագույն աստիճանին» հասնելուց առաջ 2007թվականին եղել է վարչապետ:

Եվրամիության հետ նրա մերձեցման քաղաքականությունն ունի առավելություն այն առումով, որ հակազդեցության չի մղում Մոսկվային, որն իր ռազմական ներկայության շնորհիվ կարող է վստահ լինել իր հարավային հարևանի ազնվության վրա:

«Մենք միայն Նախագահ չենք ընտրում, այլ նաև Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար»,-հիշեցնում է նախագահական կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Անվտանգության գործոնը, որը երկու թշնամական հարևանների` Թուրքիայի և Ադրբեջանի պատճառով խիստ կարևորվում է հայերի կողմից, ապահովում է բնակչության մի ստվար հատվածի վստահությունը Սերժ Սարգսյանի նկատմամբ»:

Փետրվարի 18-ին հայաստանում կայացան նախագահի ընտրություններ: Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում էին յոթ թեկնածուներ:Նախնական արդյունքներով` երկրի նախագահի պաշտոնում վերընտրվեց Սերժ Սարգսյանը:

Հայերեն English Русский

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA