Քաղաքականություն

Սերժ Սարգսյանը շուրջ հարյուր ընտրատեղամասերի արդյունքներով շարունակում է ընթանալ առաջին հորիզոնականով

2 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը շուրջ հարյուր ընտրատեղամասերի արդյունքներով շարունակում է ընթանալ առաջին հորիզոնականով

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամեն րոպե շարունակում է թարմացնել Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները: Այս պահի դրությամբ ամփոփվել են 97 տեղամասերի արդյունքներ, որոնց համաձայն` գործող նախագահ Սերժ Սարգսյանն առաջատար է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ժամը 0:31-ի դրությամբ պատկերը հետեւյալն է.

Հրանտ Բագրատյան - 1002 1,9 տոկոս

Պարույր Հայրիկյան - 521 0,99 տոկոս

Րաֆֆի Հովհաննիսյան - 15770 29,95 տոկոս

Անդրիաս Ղուկասյան - 255 0,48 տոկոս

Արման Մելիքյան - 103 0,20 տոկոս

Սերժ Սարգսյան - 34556 65,64, տոկոս

Վարդան Սեդրակյան - 439 0,83 տոկոս

Հայաստանի նախագահի ընտրություններին ՀՀ տարածքում ժամը 20:00-ի դրությամբ մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 60.05 տոկոսը` 1 մլն 518 հազար 407 ընտրող:

Փետրվարի 18-ին Հայաստանում անցկացվեց Հայաստանի պատմության մեջ 6-րդ նախագահական ընտրության քվեարկությունը: Քվեարկությունը սկսվել էր ժամը 08:00-ին եւ ավարտվեց 20:00-ին: Քվեարկությունն անցկացնելու նպատակով 41 ընտրատարածքներում ձեւավորվել էր 1988 ընտրատեղամաս: Նախագահական ընտրությունների արդյունքների ամփոփումը տեղի կունենա 2013-ի փետրվարի 25-ին: Ընտրություններին դիտորդական առաքելություն էին իրականացնում միջազգային 12 կազմակերպության 632, եւ տեղական 26 կազմակերպության 6251 դիտորդներ:

Ընտրությունների տվյալներին հնարավոր է առցանց հետևել հղման միջոցով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում