Մարզային

Գյումրու քաղաքապետն ընտրողների աննախադեպ ակտիվություն է նկատել ընտրատեղամասում

2 րոպեի ընթերցում

Գյումրու քաղաքապետն ընտրողների աննախադեպ ակտիվություն է նկատել ընտրատեղամասում

ԳՅՈՒՄՐԻ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Գեղարվեստի ուսումնարանում տեղակայված թիվ 35/37 ընտրատեղամասում 12:20-ին իր քաղաքացիական պարտքը կատարեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընտրությունից հետո քաղաքապետը պատասխանելով լրագրողների հարցերին` նշեց, որ Գյումրիում ընտրական ակտիվություն է նկատվում: «Ես միշտ այս ժամին եմ եկել ընտրատեղամաս, եւ երբեք նմանատիպ ակտիվություն չի եղել: Տեղեկություններ ունեմ նաեւ քաղաքի մյուս ընտրատեղամասերի ակտիվության մասին: Օդի ջերմաստիճանը բարձրանում է, գյումրեցիների ակտիվությունն էլ` ավելանում: Վստահ եմ, որ ընտրողների մասնակցության ակտիվությունը չի նվազի: ՀՀ նախագահական ընտրությունները շատ կարեւոր են,, եւ դրա համար գյումրեցիների այսօրվա ակտիվությունը հետագայում բերելու է նաեւ կարեւորագույն խնդիրների լուծման»,- նշեց Բալասանյանը:

Քաղաքապետը վստահեցրեց, որ օրվա ընթացքում անձամբ կհետեւի, որ բոլոր ընտրատեղամասերում ընտրություններն անցնեն արդար եւ թափանցիկ: «Այսօր Գյումրիում դիտորդական առաքելությամբ գտնվում են տարբեր միջազգային եւ տեղական դիտորդներ: Պետք է լինել ուշադիր, որ որեւէ խախտում չլինի: Դա մեզ համար շատ կարեւոր է»,- նշեց քաղաքապետը: Քաղաքապետի վստահեցմամբ` խախտումների կամ ընտրակաշառքների բաժանման մասին բոլոր փաստարկները կուսումնասիրվեն, մեղավորները կպատժվեն:

«Որպես լրատվամիջոցներ դուք եւս հետեւեք, որ որեւէ խախտում չլինի: Խախտման դեպքում պետք է պատժվեն բոլորը. կապ չունի, թե նա ով է: Ինչ կապ ունի` նա իմ թե ձեր ազգականն է»,- ավելացրեց Բալասանյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում