ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄՆ-ի Դալլաս քաղաքի բնակչուհի Անդրեա Պեդրազան հայտնի է դարձել շոկոլադից պատրաստած իր աշխատանքներիշնորհիվ: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով ռուսական լրատվամիջոցները, սիրահարների տոնի առիթով նա ստեղծել է տարբեր մոդելների շոկոլադե էլեգանտ կոշիկներ, որոնց չափերը չէին տարբերվում բոլոր կոշիկներից: Նա օգտագործել է շոկոլադի տարբեր տեսակներ, ինչի արդյունքում խանութը ստացել է սովորական կոշիկի խանութի տեսք:
Հեղինակի խոսքով` բոլոր մոդելներից առավել աչք է ծակել Քրիստինա Լուբուտենայի ոճով բարձրակրունկ կոշիկը: Կոշիկների գինը տատանվում է 30-ից 55 դոլարի սահմաններում:
Նա հատկապես մեծ տեսականի է ապահովել սիրահարների տոնի նախօրեին` իմանալով տղամարդկանց` իրենց կանանց համար նվերներ գնելու ցանկությունը: