Տնտեսություն

Հայաստանում հավաքվող «Չինվան» տրակտորները պահանջարկ ունեն նաեւ Վրաստանում

2 րոպեի ընթերցում

Հայաստանում հավաքվող «Չինվան» տրակտորները պահանջարկ ունեն նաեւ Վրաստանում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հավաքվող «Չինվան» տրակտորները վառելիքն ավելի խնայողաբար են ծախսում, քան նախկին Խորհրդային Միության արտադրության տրակտորները: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց «Չինվան» Գյուղատնտեսական տեխնիկայի արտադրական ձեռնարկության տնօրեն Սամվել Նաջարյանը: Նա նշեց, որ տրակտորները ունեն 25-95 ձիաուժ հզորությամբ շարժիչ: Վառելիքի ծախսը պայմանավորված է շարժիչի հզորությամբ: «Բոլոր դեպքերում վառելիքի ծախսը ավելի խնայողական է, քան նախկին սովետական միության արտադրանքներինը»,- ասաց Նաջարյանը: Նրա տեղեկացմամբ՝ տրակտորները կարելի է ձեռք բերել տարբեր եղանակներով՝ վարկերի, փոխանցումների միջոցով: Դրանք վաճառվում են 8-22 հազար ԱՄՆ դոլարով: Նաջարյանը նշեց, որ տրակտորների արտադրությունը սկսվել է 2003 թվականից, արտադրվում են նաև գյուղատնտեսության, սանմաքրման և շինարարության մեջ օգտագործվող գործիքներ: «Մինչև այսօր արտադրել ենք շուրջ 700 տրակտոր և 1500-ից ավելի գործիքներ»,- ասաց նա: Ձեռնարկության տնօրենն ընդգծեց տրակտորների ունիվերսալության հանգամանքը. դրանք կարելի է օգտագործել գյուղատնտեսության և սանմաքրման աշխատանքներում: Տրակտորները վաճառվել են նաև Վրաստանում:

Հայ-չինական համատեղ «Չինվան» ձեռնարկությունը հիմնադրվել է Վանաձորի նախկին «Էլեկտրոն» գործարանի տարածքում: Ձեռնարկությունը ներկրված պահեստամասերից փոքր տրակտորներ է արտադրում արդեն 9 տարի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում