Կատարյալ ժողովրդավար պետության մոդելը գյումրեցի ընտրողին ներկայացրեց Պարույր Հայրիկյանը

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրին փետրվարի 13-ին հյուրընկալել էր ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին: Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացած հանդիպման ժամանակ թեկնածուն նշեց, որ Գյումրիի այցն «իր իրական քարոզարշավի առաջին օրն է»: ԱԻՄ առաջնորդը նախ բերեց այն բնորոշումը, ինչով այս ընտրություններն առանձնացվում են նախորդից եւ ինչը պատճառ դարձավ ընտրություններին իր մասնակցելու համար: «Փաստը մնում է փաստ, որ խոսքի ազատություն կա, եւ քանի որ մենք շատ կարեւոր անելիքներ ունենք, որոշեցի մասնակցել այս ընտրություններին»,- նշեց թեկնածուն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման ժամանակ Հայրիկյանը գյումրեցի ընտրողներին ներկայացրեց ծրագրային կարեւորություն ներկայացնող որոշ հարցեր՝ հիմնականում սահմանադրական եւ դատական համակարգերի փոփոխությունների մասով: «Այս ընթացքում ընտրողները խոստումներ շատ են լսել, բայց ամենակարեւորն այն է, որ թեկնածուն հասկանա, թե ինչ է հարկավոր ժողովրդին: «Պետականությունն ինչ-որ չափով վերականգնել ենք, բայց քիչ է արդարության զգացումը: Վերջին տասնամյակներում ես մշակել եմ կատարյալ ժողովրդավարական պետության մոդելը: Դա հայաստանյան մեծ թվով կուսակցությունների կողմից ընդունվել է որպես օրինակելի մի երեւույթ, ես փորձել եմ նույնիսկ դա մատուցել իշխանություններին: Իմ հիմնական նպատակը ոչ թե այն է, որ ես ինչ որ բան խոստանամ, եւ դուք այդ խոստումը համարեք հնարավոր, այլ խոստանամ, որ իմ օգնությամբ դուք կստանաք մի լծակ, որի օգնությամբ դուք հետագայում կկարողանաք ցանկալի ձեւով կերտել ձեր կյանքը՝ կատարյալ ժողովրդավարության համակարգի միջոցով»,- նշեց թեկնածուն: Պարույր Հայրիկյանը նաեւ անդրադարձավ աղետի գոտու հիմնախնդրին` նշելով, որ անցյալի ողբերգական էջը փակելը բոլորի խնդիրն է: «Ես տեսնում եմ, որ Գյումրիում ինչ-որ բան տեղից շարժվում , բայց սա դեռ քիչ է, պետք է ավելին անել «,- ավելացրեց թեկնածուն:

Հայաստանում Նխագահի ընտրությունը տեղի կունենա փետրվարի 18-ին: Նախագահի պաշտոնի համար կպայքարեն յոթ թեկնածուներ:

Հայերեն English

Թրամփը մեղադրել է Բայդենին ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելու համար

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին