Տնտեսություն

Արտասահմանյան հեղինակավոր հեռուստաալիքներ Հայաստանի զբոսաշրջային վայրերի հոլովակներ կցուցադրեն

4 րոպեի ընթերցում

Արտասահմանյան հեղինակավոր հեռուստաալիքներ Հայաստանի զբոսաշրջային վայրերի հոլովակներ կցուցադրեն

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արտասահմանյան հեղինակավոր հեռուստաալիքները Հայաստանի մասին գովազդային հովոլակներ կցուցադրեն: Դրանք միջազգային հանրությանն ու զբոսաշրջային շուկային Հայաստանը կներկայացնեն իր լավագույն կողմերով` ցուցադրելով հայկական զբոսաշրջային վայրերի գրավչությունը: Ինչպես«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, նման միջոցառումները կազմակերպվում են ոչ միայն զբոսաշրջային գովազդի, այլ նաեւ ամբողջ երկիրն իր լավ կողմերով միջազգային հանրությանը ներկայացնելու համար: «Նման միջոցառումները շատ կարեւոր են, եւ մասնավոր հատվածի եւ բոլոր շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցելուց հետո մենք անմիջապես իրականացնում ենք այդպիսի նախաձեռնություններ, եթե գտնում ենք, որ այն կարող է շահավետ եւ արդյունավետ լինել երկրի համար»,-ասաց Ապրեսյանը՝ հավելելով, որ արտասահմանյան հեռուստաալիքներով հայկական զբոսաշրջային վայրերի գովազդային հոլովակների ցուցադրությունները վերջին տարիներին պարբերաբար շարունակվել են եւ կշարունակվեն:

Euronews եւ CNN հայտնի հեռուստաալիքներով հայկական զբոսաշրջային գովազդները նախորդ տարիներին բավականին արդյունավետ են եղել եւ այս տարի նախատեսվում է շարունակել այդ հեռուստաընկերությունների հետ համագործակցությունը: «Euronews եւ CNN հեռուստաընկերությունների հետ վերջին տարիներին համագործակցությունն իսկապես նպաստեց մեր երկրում զբոսաշրջության զարգացմանը եւ զբոսաշրջիկների բավականին մեծ հոսք ապահովեց Հայաստան»,- ասաց Ապրեսյանը:

Հեղինակավոր հեռուստաալիքներով հայկական գովազդարշավին հաջորդել է եւս մեկ շատ կարեւոր միջոցառում: «2010թ վավերագրական ֆիլմեր նկարահանող հայտնի կազմակերպություններից մեկի հետ համատեղ Հայաստանի մասին վավերագրական ֆիլմ նկարահանվեց` «Նոյի երկիրը» (The land of Noah), որը արդեն մի քանի հեղինակավոր հեռուստաընկերություններ ցուցադրել են, իսկ մի քանիսն էլ արդեն հայտ են ներկայացնել ֆիլմի ցուցադրության իրավունքը ձեռք բերելու համար»,- ասաց զբոսաշրջության վարչության պետը՝ շեշտելով, որ ֆիլմն արդեն ցուցադրել են իսպանական Television Espanola-ն, Չեխիայի ազգային հեռուստատեսությունը, ֆրասնիական TV5 Voyager-ը եւ այլն:

Մեխակ Ապրեսյանը տեղեկացրեց նաեւ, որ միջազգային հեղինակավոր հեռուստաընկերությունները կշարունակեն լուսաբանել Հայաստանում կազմակերպվող բոլոր միջազգային եւ մշակութային փառատոնները: «CNN, ռուսական ОРТ եւ РТР, վրացական Ռուսթավի հեռուստաընկերությունները պարբերաբար լուսաբանել են մեր երկրի համար արդեն ավանդույթ դարձած զբոսաշրջային փառատոնները եւ այս տարի այս հեղինակավոր հեռուստաընկերությունների հետ համագործակցությունը կրկին կշարունակվի՝ հայկական արժեքները միջազգային հանրությանը որակյալ եւ արդյունավետ ներկայացնելու համար»,- ասաց Ապրեսյանը:

Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջությունն իր զարգացման տեմպերով եւ արդյունքներով երկրի առավել դինամիկ զարգացող ճյուղերից է: Նախորդ տարի2011 թվականի նկատմամբ արձանագրվել է ներգնա զբոսաշրջային այցելությունների երկնիշ աճ: 2012թ. հունվար-դեկտեմբերին Հայաստան են ժամանել 843330 զբոսաշրջիկներ, կամ 2011թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը աճել է 11.3 տոկոս:

Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հուլիս ամսին իրականացրել են մի շարք միջոցառումներ

Հայաստան

Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հուլիս ամսին իրականացրել են մի շարք միջոցառումներ

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Հայաստան

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել ափից մոտ 200 մետր հեռացած քաղաքացուն

Հայաստան

Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել ափից մոտ 200 մետր հեռացած քաղաքացուն

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

Հայաստան

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

Հայաստան

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում