Քաղաքականություն

Սերժ Սարգսյանը պատրաստ է լինել դեպի Ստեփանակերտի օդանավակայան թռչող ինքնաթիռի առաջին ուղեւորների թվում

1 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը պատրաստ է լինել դեպի Ստեփանակերտի օդանավակայան թռչող ինքնաթիռի առաջին ուղեւորների թվում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի թեկնածուՍերժ ՍարգսյանըԵրեւանի Աջափնյակ վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպման ժամանակ վերահաստատեց, որ ինքը պատրաստ է լինել դեպիՍտեփանակերտի օդանավակայան թռչող ինքնաթիռիառաջին ուղեւորների թվում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Սարգսյանըհավաստիացրեց, որ օդանավակայանն անպայման շահագործվելու է, «այստեղ որեւէ կասկած լինել չի կարող»: «Բոլոր պատճառաբանությունները, թե քաղաքացիական ինքնաթիռը կարող է ռազմական բեռներ տեղափոխել, հեքիաթներ են»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը` նշելով, որ դրա համար այլ բազմաթիվ հնարավորություններ կան:

Նախագահի թեկնածուն հավելեց, որ Ադրբեջանը սպառնալով ցանկանում է ցույց տալ, թե իբր իրենք են Ղարաբաղի տերը: «Քանի որ իրենք չեն Ղարաբաղի տերը, օդանավակայանը շահագործվելու է: Խնդիրները միայն տեխնիկական հարցերով են պայմանավորված: Ինքնաթիռը շուտով կլինի»,- ասաց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում