Տնտեսություն

Եղանակային պայմանները Վերին Լարսում բեռնատարների շարժի համար խնդիրներ չեն ստեղծել

2 րոպեի ընթերցում

Եղանակային պայմանները Վերին Լարսում բեռնատարների շարժի համար խնդիրներ չեն ստեղծել

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս-վրացական սահմանի Վերին Լարս անցակետում հայ բեռնափոխադրողների բեռնատարների շարժի հետ կապված որևէ խնդիր չկա: Այդ մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց «Հայաստանի միջազգային բեռնափոխադրողների ասոցիացիա»-ի նախագահ Հերբերտ Համբարձումյանը: «Լարսը բաց է, աշխատում է, որևէ խնդիր չկա»,- ասաց Համբարձումյանը:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից առավոտյան ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմին­դա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենա­ների համար` ան­վա­շղթաների կիրառման դեպքում:

Հերբերտ Համբարձումյանը նախկինում տեղեկացրել էր, որ հայկական բեռնատարների շարժը կվերսկսվի հունվարի կեսերից՝ Ամանորի հետ կապված տոնական դադարից հետո:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր«Արմենպրես»-ը, ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցագրային կետում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով դեկտեմբերի 10-ից օրեր շարունակ շուրջ 300 հայկական բեռնատարներ էին կուտակվել: Հետագայում այդ անցակետում կուտակված հայկական բեռնատարների թիվն աստիճանաբար նվազել էր: Այնտեղ երբեմն արգելվում էր երթեւեկությունն առհասարակ, երբեմն էլ թույլատրվում էր միայն մարդատարների շարժը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում