ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը կարեւոր եւ էական հանգրվան է, իրադարձություն, որով չպետք է ավարտվի ճանաչման գործընթացին միտված ջանքերի ներդրումը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ`փետրվարի 5-ին, նախընտրական քարոզարշավի շրջանակներում պատասխանելով Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընտրողների հարցերին, այս մասին հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը:
«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն ընդամենը մի հանգրվան է` էական եւ կարեւոր: Մենք պայքարելու ենք Ցեղասպանության ճանաչման համար այնքան, որքան անհրաժեշտ է»,- ասաց Սարգսյանը:«Ցեղասպանություն եւ եղեռն բառերը նույնն են, եւ անգամ ցեղասպանություն բառը չարտասանելով էլ ԱՄՆ նախագահնասել է ամեն ինչ»,- շեշտեց Սարգսյանը` անդրադառնալովԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից այդ եզրի օգտագործմանը ևընդգծեց, որշնորհակալ կլինենք բոլոր այն ժողովուրդներին, որոնք կճանաչեն Հայոց ցեղասպանությունը:
Սարգսյանը անմտություն է համարում թուրքական լրատվամիջոցների կողմից Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները ցունամիի հետ համեմատելը: Ցեղասպանության ճանաչումն, ըստ նրա, ոչ միայն բարոյական խնդիր է, այլեւ անվտանգության ապահովման, քանզի ցեղասպանությունը ժխտելով Թուրքիան վտանգում է մեր երկրի ազգային անվտանգությունը:
Նախագահի թեկնածուն տեղեկացրեց, որ ՀՀ Նախագահի գլխավորությամբ ստեղծվել էՀայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցիկազմակերպման միջոցառումների համակարգմանհանձնաժողով:
Պատասխանելով հայ-իրանական դիվանագիտական հարաբերություններին վերաբերող հարցին` Սերժ Սարգսյանը նշեց, որ Հայաստանը շարունակելու է Իրանի Իսլամական Հանրապետության հետ սերտ համագործակցությունը:
Հայաստանումնախագահականընտրությունները նշանակված ենփետրվարի18-ին:Հունվարի21-ինմեկնարկածնախընտրականքարոզչությունըկավարտվիփետրվարի16-ին:Փետրվարի 5-ին նախագահի թեկնածու սարգսյանը հանդիպելու է Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ համայնքների ընտրողների հետ: