Քաղաքականություն

Պարույր Հայրիկյանը չի հետաձգի ընտրությունները /լրացված/

4 րոպեի ընթերցում

Պարույր Հայրիկյանը չի հետաձգի ընտրությունները /լրացված/

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի մահափորձի ենթարկված թեկնածու Պարույր Հարիկյանը չի դիմի Սահմանադրական դատարան ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու համար: Այս մասին փետրվարի 5-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պարույր Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասուլիսին ներկա են նաեւ Պարույր Հայրիկյանի շտաբի պետ Մանյա Այվազյանը, գործարար, հասարակական-քաղաքական գործիչ Կարո Եղնուկյանը:«Մենք բացառում ենք նոր ընտրությունների հանգամանքը, մեզ համար պարզ էր, որ ոճրագործի նպատակը Պարույր Հայրիկյանին ոչնչացնելն էր և նոր ընտրությունները, և դա հաշվի առնելով` մենք ուզում ենք, որ իրենք իրենց նպատակին չհասնեն: Մեր գործն է իրենց նպատակներին խոչընդոտելը: Շահարկումներ են գնում այսօր, որ Հայրիկյանը ղսմաթ ունի, բայց դա ամենևին էլ այդպես չէ, դա իր ռեյտինգը չի բարձրացնում, այլ ցույց է տալիս, որ այդ մարդը խոցելի է»,-ասաց շտաբի միջազգային կապերի պատասխանատու Կարո Եղնուկյանը:

Լրագրողների հետ հիվանդանացում խոսել է նաեւ Պարույր Հայրիկյանը:«Ես չեմ ուզում, որ մենք գործենք որեւէ հանցավոր դրսեւորման թելադրանքով: Որեւէ քայլ որդեգրենք, ես հասկանում եմ, որ սա մահափորձ էր: Ովքեր ասում են, որ մահափորձ չէ, կցանկանամ, որ նրանք երբեք այսպիսի ոչ մահափորձի չառնչվեն:Դա, իհարկե, հետապնդում էր Հայրիկյանին վերացնելու նպատակ: Ես դեմ եմ ընտրությունները հետաձգելուն, բայց հաշվի եմ առնում, որ կա քրեական գործ եւ դրա արդյունքները նույնպես կարեւոր են: Բացի այդ, կան այլ թեկնածուներ, որոնք մասնակցում են ընտրություններին եւ նրանք ունեն այլ տեսակետներ: Մենք բացառում ենք նաեւ ընտրությունները 40 օրով հետաձգելը»,-ասաց Հայրիկյանը: Նախագահական ընտրությունների քվեարկությունն, ինչպես նախատեսված էր, կանցկացվի փետրվարի 18-ին:

Հունվարի 31-ին, ժամը 23.20-ի սահմաններում, Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում անհայտ անձը հրազենից կրակ է արձակել ՀՀ Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա` աջ անրակի շրջանում պատճառելով հրազենային վնասվածք: Հայրիկյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Հայրիկյանին վիրահատել են փետրվարի 1-ին եւ մարմնից հանել են գնդակը: Նրա վիրահատության կարերը կքանդվեն վիրահատությունից մոտ մեկ շաբաթ անց: Թեկնածուն արդեն հիվանդասենյակում է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-305 հոդվածի հատկանիշներով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձ): Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտանաբերելու ուղղությամբ: Քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը, մշակվել են աշխատանքային մի քանի վարկածներ:

ՀՀ Սահմանադրության 52-րդ և ընտրական օրենսգրքի 98-րդ (երկրորդ կետ) հոդվածներով սահմանվում է, որ թեկնածուի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում, քվեարկությունը երկշաբաթյա ժամկետով կհետաձգվի: Անհաղթահարելի խոչընդոտ կարող է ճանաչել միայն ՍԴ-ը՝ Սահմանադրության 100-րդ և 101-րդ հոդվածների համաձայն և բացառապես տվյալ թեկնածուի դիմումի հիման վրա: Պարույր Հայրիկյանը, փաստորեն, որոշեց չօգտվել Սահմանադրությամբ իրեն ընձեռված հնարավորությունից:

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

Քաղաքականություն

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

Քաղաքականություն

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Չինաստանի նախագահը կարևոր ելույթով հանդես կգա «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակին նվիրված համաժողովին

Քաղաքականություն

Չինաստանի նախագահը կարևոր ելույթով հանդես կգա «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակին նվիրված համաժողովին

Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին․ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին․ԱԽ քարտուղար

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար

Քաղաքականություն

Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար

ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորները Բեռլինում հանդիպել են Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների հետ

Քաղաքականություն

ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորները Բեռլինում հանդիպել են Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում