Խճանկար

Ջոնի Դեպը կմարմնավորի գանգստերի

1 րոպեի ընթերցում

Ջոնի Դեպը կմարմնավորի գանգստերի

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ջոնի Դեպը կմարմնավորի բոստոնյան գանգստերի մասին պատմող նորBlack Massքրեական թրիլերրիգլխավոր հերոսին: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով kinokadr.ru-ն, Դեպը հանդես կգա նաեւ որպես ֆիլմի համապրոդյուսեր: Ֆիլմի ռեժիսորն է Բարի Լեվիսոնը:

Ֆիլմը նկարահանվում էBostonGlobe-ի թղթակիցներ Դիկ Լերի եւ Ջերալդ Օ Նիլլի համանուն բեսթսելերի հիման վրա:

Նշված կինոնախագիծը միակը չէ, որտեղ արձարծվում է հանրահայտ գանգստերի պատմությունը:Ըստ սցենարի` Ջեյմս Բալդջերը, ով այժմ 82 տարեկան է, նախորդ դարի 70-80-ականներին եղել է Բոստոնի քրեական աշխարհի խոշոր կերպար, որը մասնագիտացել էր հակաօրինական խաղերի եւ նարկոբարոնների գործերի վրա: Սկսած 1975 թվականից Բալդջերը դարձել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի անդամ, սակայն համագործակցությունից 20 տարի անց հեռացել է բյուրոյից:1994 թվականին նրան փորձել են ձերբակալել, սակայն հանցագործը փախել է 16 տարով, մինչ 2011 թվականը, երբ իրավապահ մարմիններին հաջողվել է բռնել նրան: Բալդջերին մեղադրել էին 19 հանցագործությունների մեջ:

Black Mass-ըUniversal PicturesեւCross Creekընկերությունների համատեղ աշխատանքն է լինելու:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում