Շիրակի գյուղական համայնքների անօթեւան 40 ընտանիք ՀՀ կառավարությունից 3 մլն դրամ աջակցություն ստացավ

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի գյուղական համայնքների այն անօթեւան ընտանիքները, որոնք բաղկացած են 1 կամ 2 անձից եւ 1 սենյականոց բնակարանի շահառու են՝ ՀՀ կառավարությունից ստացել են բնակարանի փոխհատուցման գումարներ:

Շահառուների ընտրությունը ՀՀ քաղաքաշինության նախարարությունն իրականացրել է Շիրակի մարզի գյուղական համայանքների անօթեւան ընտանիքների ցուցակից: Մարզում մինչ այս անօթեւան համարվում էր 264 ընտանիք: Նրանցից ընտրված 1 սենյականոց բնակարանի շահառու ճանաչված 40 ընտանիքի տրամադրվել է 3 մլն դրամ պետական աջակցություն՝ բնակարանային պայմանների բարելավման նպատակով: Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության բնակարանների ենթակառուցվածքների գործունեության բաժնի պետ Տիգրան Հարությունյանը, շահառուների հետ պայմանագրերը կնքված են, իսկ գումարները փոխանցված:

Ի տարբերություն նախորդ փոխհատուցման ծրագրերի` այս մեկը չի պահանջում պարտադիր բնակարանի գնում, փոխարենը շահառուն ստորագրում է պայմանագիր, համաձայն որի` պետությունից այլեւս բնակարանի պահանջ չունի: Ի դեպ, Շիրակի մարզպետարանի ներկայացրած տվյալներով` մարզում գյուղական համայանքների 1 սենյականոց բնակարանի անթեւան ընտանքիների թիվը 57 է: «ՀՀ քաղաքաշինության նախարարության հաստատած 40 ընտանիքները պայմանագիր կնքել են բնակարանի փոխհատուցման գումար ստանալու համար: Մնում է 17 ընտանիքի խնդիրը լուծել: Նրանց մասով ՀՀ քաղաքաշինության նախարարությունը պարտավորություն է վերցրել երկու օրվա ընթացքում ներկայացնել 17 ընտանիքի փոխհատուցման գումար չտալու որոշման պատճառները»,-նշեց Հարությունյանը:

Հայերեն Русский

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին

ժամանակակից սպառնալիքներին դիմակայելու համար անհրաժեշտ է պետության, մասնավոր հատվածի ու մասնագիտական համայնքի սերտ գործակցությունը․ Գևորգ Մանթաշյան

Մարդկային բոլոր տեսակի զգացմունքներն ու ապրումները՝ «Քրջի բազար»-ում. ԵԹԿՊԻ ուսանողները փայլուն ներկայացան վերբատիմ թատրոնի ժանրում

Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ

Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել

«Երևանյան բեսթսելեր». «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. փաստավավերագրական, ապրիլ, 2026

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կողմից ընտրակաշառք տալու դեպք է բացահայտվել. Հակակոռուպցիոն կոմիտե

Պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման գործով ձերբակալման որոշում է կայացվել Արմեն Աշոտյանի, Վիգեն Սարգսյանի, Գագիկ Խաչատրյանի, այլ անձանց նկատմամբ

Երևանում 2018-2026 թվականներին իրականացրած աշխատանքները

ԿԸՀ նախագահի գնահատմամբ՝ թեժ և դինամիկ քարոզարշավի գործընթացում էական խնդիրներ չեն արձանագրվել