Ստամբուլում հայ կանանց վրա հարձակումները 2015-ի նախապատրաստություններից են. Radikal

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և պաշտոնական այլ այրերի ուշադրության կենտրոնում է: Հենց սրանով էլ պայմանավորված են վերջին շրջանում հայերի նկատմամբ կիրառվող հարձակումները: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին թուրքական «Ռադիկալ»-ում «Սամաթիայից դեպի 2015 թվականը ձգվող ճանապարհը» վերնագրով հոդվածում գրել է Եթվարթ Դանզիկյանը:

Սյունակագիրը կապ է տեսնում Սամթիայում տարեց հայ կանանց նկատմամբ գործադրված հարձակումների, ավելի վաղ թուրքական բանակում հայազգի զինվոր Սևակ Բալըքչըի սպանության, 2012 թվականի ապրիլին Թաքսիմ հրապարակում կազմակերպված հակահայկական ցույցի և 2015 թվականի միջև: Նրա խոսքով`Ստամբուլում այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» կապակցությամբ կազմակերպված հակահայկական ցույցը պարզապես կազմակերպվել էր «2015 թվականի նախապատրատություն» ծրագրի շրջանակներում, ինչը Եթվարթ Դանզիկյանը որակում է որպես Թուրքիայի հայ համայնքի նկատմամբ գործադրված հոգեբանական ճնշում 2015 թվականին ընդառաջ:

Սյունակագիրն ընդգծում է, որ երկրում ստեղծված իրադրությունը հուսահատության մեջ է գցել Թուրքիայիոչ միայնհայ, այլև բոլոր քրիտոնեական համայնքներին: Նա ստեղծված իրադրությունը նմանեցրել է Հրանտ Դինքի ասած աղավնու անհանգստությանը: Խոսելով հունվարի 27-ին Սամաթիայում կազմակերպված ցույցի մասին, որի նպատակը հայերի դեմ գործադրվող հարձակումները քննադատելն էր, Դանզիկյանը նշում է, որ քուրդ պատգամավորների մասնակցությամբ կազմակերպված երթը դրական քայլ էր:

«Այս երկիրը գնացել է մի ճանապարհով, որի նպատակն է եղել մշտապես լռեցնել այն հասարակության ձայնը, որի անդամները 1915 թվականին միլիոններով էին, իսկ այժմ մնացել են ընդամենը 50 հազարը: Կատարվող իրադարձությունները այն բանի արդյունքն են, որ 1915 թվականին առերեսվելու փոխարեն պետությունը ավելի հաստ ձայնով, բարձրախոսները ձեռքներին առաջ է տանում իր տեսակետը: Եվ ակնհայտ է, որ խնդիրը չի կարգավորվում: Հակառակը` կրկնապատկվում է»,- եզրափակել է հոդվածը սյունակագիրը:

Հայերեն

Թուրքիայի ՊՆ-ն ներկայացրել է «Մեքքայի համաձայնագրի» ռազմական բաղադրիչի մանրամասները

«Եվրատեսիլ-2027»-ը կհյուրընկալի բուլղարական Բուրգասը

Առաջիկայում նաև Հայաստանից արտահանումներ կլինեն դեպի Ադրբեջան․ ՀՀ վարչապետ

ՔՊ-ն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Սարգիս Խանդանյանի թեկնածությունը

Հեգսեթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է Կուբայի դեմ բոլոր հնարավոր քայլերը

Ucom-ի աջակցությամբ մեկնարկել է ArmDrone համայնքի FPV դրոնների կրթական ծրագրի երկրորդ փուլը

Հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարման հարցում ՌԴ-ի հետ չենք գնա սուր լուծումների․ Փաշինյան

Կասեցվել է «Հաղարծին» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը

Մենք բարձր ենք գնահատում ՀՀ-ի հետ հարաբերությունները․ Թուրքմենստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերընտրվելու առթիվ

Մեր ռազմավարությունն է էներգետիկ 100 տոկոսանոց անկախություն ունենալը. Նիկոլ Փաշինյան