Գյումրիում առաջին անգամ կատարվեց սրտի կորոնոգրաֆիա եւ ստենդավորում

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում հունվարի 25-ին առաջին անգամ կատարվեց սրտի կորոնոգրաֆիա եւ ստենդավորում: «Գյումրիի բժշկական կենտրոն»-ի կորոնոգրաֆը, որը հնարավորություն է տալիս իրականացնել սրտի անոթների ստուգում եւ անհրաժեշտության դեպքում նաեւ ստենդավորում, առաջին անգամ շահագործվեց Երեւանի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի մասնագետների կողմից:

Նախկինում մարզը չի ունեցել ոչ միայն նմանատիպ հետազոտության հնարավորություն, այլ նաեւ սարքավորում: Ի սկզբանե կենտրոնի կառուցման եւ սարքավորումների համալրման ծրագրում այս սարքը չի եղել, այն բժշկական կենտրոնին տրամադրվել է միայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով: Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց «Գյումրիի բժշկական կենտրոն»-ի տնօրեն Արմեն Իսահակյանը, նախկինում մարզում նման հետազոտություններ էլ չեն իրականացվել, եւ շատ հիվանդների այդ պատճառով անգամ չեն հասցրել Երեւան տեղափոխել:

«Ցավոք, քանի որ նման ծառայություն չի եղել, մենք այսօր անհրաժեշտ կադրեր չունենք, բայց մինչ մեր մասնագետները կվերապատրաստվեն Երեւանի «Նորք-Մարաշ» կենտրում, Գյումրիում նմանատիպ ծառայություն կմատուցեն մայրաքաղաքից հրավիրված բժիշկները: Իրոք, սա մեր քաղաքի եւ մարզի համար տոն է»,-նշեց Արմեն Իսահակյանը:Որպես ակցիա` Գյումրիում առաջին վիրահատությունը եւ հետազոտությունը կատարվեց անվճար՝ պետպատվերի շրջանակում: Հիվանդի ընտրությունը նախապես կատարել էին «Նորք-Մարաշ» -ի բժիշկները:

Հայերեն English

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին

Հունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոց

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ

Թոքային ժանտախտի վերաբերյալ իրականացվում է մոնիթորինգ․ Ավանեսյանն անդրադարձել է Հայաստան ժամանողների հսկողությանը

Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ հրապարակված զեկույցն իրավապահ մարմինների ուսումնասիրության առարկա է. վարչապետ

Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՄԱ նախարար

Հանձնիր արյուն, փրկիր կյանքեր․ Idram&IDBank

ՀՀ վարչապետը Շաքիի միջադեպը բնորոշել է որպես սովորական քրեական իրավիճակ