Խճանկար

Հարավ -Աֆրիկյան Հանրապետությունում նվազագույնը 15 հազար կոկորդիլոս է փախել կոկորդիլոսների ֆերմայից

1 րոպեի ընթերցում

Հարավ -Աֆրիկյան Հանրապետությունում նվազագույնը 15 հազար կոկորդիլոս է փախել կոկորդիլոսների ֆերմայից

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նվազագույնը 15 հազար կոկորդիլոս է փախել Հարավ -Աֆրիկյան Հանրապետությունում կոկորդիլոսների «Ռակվենա» կոչվող ֆերմայից: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով Ինտերֆաքս»-ը, ըստ հարավաֆրիկական News 24 հեռուստաալիքի` պատճառը եղել են ջրհեղեղները:

Ըստ տեղեկությունների` ֆերմայի տերերը ստիպված են եղել բացել բոլոր դարպասները` մտավախություն ունենալով, որ Լիմպոպո գետի բարձրացած ջրերը կարող են վնասել ֆերմայի պատերը: Դրա հետեւանքով էլ միայն այս ֆերմայի շուրջ 2.5 հազար կոկորդիլոսները դուրս են լողացել:

«Նախկինում Լիմպոպո գետում կոկորդիլոս քիչ կար: Այժմ դրանք շատ կլինեն»,-հեռուստաալիքի հետ զրույցում նկատել է ֆերմայի աշխատակիցներից մեկը:

«Մենք կբռնենք նրանց, հենց որ ֆերմերները զանգահարեն եւ հայտնեն, որ նկատել են, թե ուր են հասել կոկորդիլոսները»,-հավելել է նա:

Գետի մերձակա տներից եւ ֆերմաներից տարհանում է կատարվել. հաղորդել է News 24 հեռուստաալիքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում