ԵԱՀԿ-ն մտահոգված է Թուրքիայում լրագրողների շարունակվող ձերբակալություններով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ-ն խստորեն քննադատում է Թուրքիային` երկրում լրագրողների շարունակվող ձերբակալությունների պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԵԱՀԿ պաշտոնական կայքը, ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը հայտնել է իր մտահոգությունը Թուրքիայում լրագրողների ձերբակալության վերջին ալիքի կապակցությամբ և կոչ է արել թուրքական իշխանություններին բարեփոխել երկրի հակաահաբեկչական օրենքը:

«Մտահոգիչ է այն, որ Թուրքիայում կրկին 11 լրագրող է ձերբակալվել, որոնք մեղադրվում են ահաբեկչական գործողություններին սատարելու մեջ: Հուսով եմ, որ հետաքննությունը կլինի թափանցիկ ու արդար և կպաշտպանի լրագրողների անփոխարինելի դերը հասարակությանը լրատվությամբ ապահովելու գործում»,- ասել է նա:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուին ուղղված նամակում ԵԱՀԿ ներկայացուցիչը վերահաստատել է իր մտահոգությունը այն առնչությամբ, որ երկրում մեծ թվով լրագրողներ են սպասում իրենց դատավարությանը` հիմնված Թուրքիայի հակաահաբեկչական օրենքի վրա: Նա ընդգծել է, որ վերջին ձերբակալությունները գալիս են ապացուցելու, որ Թուրքիան օրենսդրական բարեփոխումների կարիք ունի:

«Ես հուսով եմ, որ բարեփոխումների չորրորդ փաթեթը կներառի անչափ անհրաժեշտ փոփոխությունները հակաահաբեկչական օրենքում և նոր օրենքը կկարողանա հստակ տարբերակումներ մտցնել խոսքի ու լրատվամիջոցների ազատության և ահաբեկչությանը ցուցադրվող ցանկացած աջակցության միջև»,-ասել է Դունյա ՄԻյատովիչը:

Վերջին շրջանում Թուրքիայի տարբեր շրջաններում իրականացրած գործողությունների արդյունքում ձերբակալվել էին 11 լրագրողներ, որոնք մեղադրվում էին երկրում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցությանը աջակցելու մեջ: Նրանցից վեցը դեռևս գտնվում են կալանքի տակ, իսկ մյուս հինգը ազատ էին արձակվել 10 հազար թուրքական լիրա գրավի դիմաց: Ենթադրվում է, որ ձերբակալվածները ծեծի են ենթարկվել ոստիկանության կողմից և նրանց չի ցուցաբերվել իրենց հասանելիք բժշկական օգնությունը:

Հայերեն

Թուրքիայի ՊՆ-ն ներկայացրել է «Մեքքայի համաձայնագրի» ռազմական բաղադրիչի մանրամասները

«Եվրատեսիլ-2027»-ը կհյուրընկալի բուլղարական Բուրգասը

Առաջիկայում նաև Հայաստանից արտահանումներ կլինեն դեպի Ադրբեջան․ ՀՀ վարչապետ

ՔՊ-ն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Սարգիս Խանդանյանի թեկնածությունը

Հեգսեթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է Կուբայի դեմ բոլոր հնարավոր քայլերը

Ucom-ի աջակցությամբ մեկնարկել է ArmDrone համայնքի FPV դրոնների կրթական ծրագրի երկրորդ փուլը

Հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարման հարցում ՌԴ-ի հետ չենք գնա սուր լուծումների․ Փաշինյան

Կասեցվել է «Հաղարծին» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը

Մենք բարձր ենք գնահատում ՀՀ-ի հետ հարաբերությունները․ Թուրքմենստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերընտրվելու առթիվ

Մեր ռազմավարությունն է էներգետիկ 100 տոկոսանոց անկախություն ունենալը. Նիկոլ Փաշինյան