Խճանկար

Բեյոնսեն մեղադրվում է երկրի օրհներգը ոչ կենդանի ձայնով կատարելու մեջ

1 րոպեի ընթերցում

Բեյոնսեն մեղադրվում է երկրի օրհներգը ոչ կենդանի ձայնով կատարելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ երգչուհի Բեյոնսեին մեղադրում են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի երդմնակալության արարողության ժամանակ Միացյալ Նահանգների օրհներգը ոչ կենդանի ձայնով կատարելու մեջ: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով Reuters գործակալությունը, երգչուհուն նվագակցող ծովային հետեւակի նվագախմբում նախ հաստատել են այդ տեղեկատվությունը, ինչից հետո հանդես են եկել հայտարարությամբ, որով հերքել են այդ լուրը:

Ինչպես նշվում է` նվագախբի անդամներից մեկը լրագրողներին հայտնել էր, որ ելույթից առաջ վերջին պահին երգչուհին օրհներգի «ֆոնոգրամա» տարբերակն է ձայնագրել ու ելույթի ժամանակ միայն նմանակել է:

Ապա նվագախումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է, թե նվագախմբի ոչ մի անդամ լիազորված չէ դատել՝ երգչուհին կենդանի ձայնով է երգել, թե ոչ:

Երգչուհին այս մասին դեռ մեկնաբանություններ չի տվել:

Երկրորդ անգամ ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրված Բարաք Օբամայի երդմնակալության արարողությունը կայացել է հունվարի 21-ին: Երդման արարողությանը նախագահը ժամանել էր կնոջ եւ դստրերի հետ: Արարողության ժամանակ երկրի օրհներգը կատարել է աշխարհահռչակ երգչուհի Բեյոնսեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում