Սպորտ

ՖԻԴԵ-ն ուրախ կլինի Անանդ-Արոնյան մրցամարտն անցկացնել Հայաստանում

2 րոպեի ընթերցում

ՖԻԴԵ-ն ուրախ կլինի Անանդ-Արոնյան մրցամարտն անցկացնել Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեւոն Արոնյանն աշխարհի չեմպիոն դառնալու գերազանց հնարավորություն ունի: Հունվարի 19-ին Ծաղկաձորում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՖԻԴԵ-ի առաջին փոխնախագահ Գեորգիոս Մակրոպոլուսը` պատասխանելով«Արմենպրես»-ի այն հարցին, թե որքանով է հավանական հոկտեմբերին Վիշվանաթան Անանդի եւ հավակնորդի միջեւ կայանալիք մրցախաղն անցկացնել Երեւանում այն պարագայում, եթե աշխարհի չեմպիոն հետ խաղալու իրավունք նվաճի Լեւոն Արոնյանը: «Արոնյանն ապացուցել է, որ հիանալի մարտիկ է եւ կարող է ցանկացած մրցակցի հաղթել: Եթե նա հաղթի, ապա ՖԻԴԵ-ն ուրախ կլինի մրցամարտն անցկացնել Հայաստանում»,- ասաց Մակրոպուլոսը` հավելելով, որ Անանդը եւս խնդիր չի ունենա այստեղ խաղալու: «Ֆանտաստիկ մրցամարտ կլինի Հայաստանում»,- ասաց նա:

Շախմատի աշխարհի գործող չեմպիոնը հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդն է: Վերջինս աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերանվաճել էր 2012 թվականի մայիսին Բորիս Գելֆանդի հետ կայացած պարտիաներում: Ամենայն հավանականությամբ, հայազգի գրոսմայստեր Լեւոն Արոնյանն այս տարի կարող է հավակնել աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարերին:

Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է հունվարի 18-21-ը Ծաղկաձորում անցկացվող Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահական խորհրդի նիստին: Նիստին մասնակցել են Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը, ՖԻԴԵ-ի 23 անդամներ և աշխարհի մոտ 20 երկրների շախմատային ֆեդերացիաների ներկայացուցիչներ:

Բաժին

Տեղադրություն

«Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի հանձնառության արտացոլումն է. Կանադայի դեսպանի հարցազրույցը

Քաղաքականություն

«Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի հանձնառության արտացոլումն է. Կանադայի դեսպանի հարցազրույցը

Եվրո-2024. Հայտնի են փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները

Սպորտ

Եվրո-2024. Հայտնի են փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները

Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը զիջեց Ալբանիային

Սպորտ

Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը զիջեց Ալբանիային

Եվրո-2024. Ռումինիան, Սլովակիան ու Բելգիան դուրս եկան փլեյ-օֆֆ

Սպորտ

Եվրո-2024. Ռումինիան, Սլովակիան ու Բելգիան դուրս եկան փլեյ-օֆֆ

Էրեբունիում ավելի քան 260 ավտոտնակների ու ցանկապատված տարածքների փոխարեն կլինեն հանգստի հարմարավետ գոտիներ

Երևան

Էրեբունիում ավելի քան 260 ավտոտնակների ու ցանկապատված տարածքների փոխարեն կլինեն հանգստի հարմարավետ գոտիներ

Հայտնաբերվել է Աղավնավանք գյուղի անտառում կորած քաղաքացու դին

Պատահար

Հայտնաբերվել է Աղավնավանք գյուղի անտառում կորած քաղաքացու դին

ՀՀ ՄԻՊ-ը կազմակերպել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված վերապատրաստման դասընթաց

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ը կազմակերպել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված վերապատրաստման դասընթաց

Աննա Հակոբյանը մանկատան երկու սաների հետ մեկնում է ծով՝ իրականացնելու երեխաների երազանքը

Վարչապետ

Աննա Հակոբյանը մանկատան երկու սաների հետ մեկնում է ծով՝ իրականացնելու երեխաների երազանքը

Լոռու մարզպետն Ալավերդու  համայնքապետի ուղեկցությամբ այցելել է  Սանահին կայարան թաղամաս

Մարզեր

Լոռու մարզպետն Ալավերդու  համայնքապետի ուղեկցությամբ այցելել է  Սանահին կայարան թաղամաս

Աննա Վարդապետյանն ու Մաուրիցիո Բլոկը քննարկել են ՀՀ և Իտալիայի դատախազությունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Իրավունք

Աննա Վարդապետյանն ու Մաուրիցիո Բլոկը քննարկել են ՀՀ և Իտալիայի դատախազությունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Մովսես Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահի օգնական

Նշանակում

Մովսես Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահի օգնական

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում