ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հիրավի սպարտայական պայմաններում Է 15 տարի ապրել շքեղության եվրոպական մայրաքաղաքի բնակիչներից մեկը. 1,56 քառակուսի մետր մակերեսով նրա սենյակի բոլոր հարմարությունները ներառում Էին ներքնակը, լվացարանը եւ խոհանոցային ոչ մեծ գազօջախը: Մինչդեռ փարիզցին ամեն ամիս այդ կացարանի համար որպես բնակվարձ տալիս Էր 330 եվրո, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
Ինչպես իսկույն հաշվել են ֆրանսիացի լրագրողները, նրա վրա քառակուսի մետրը նստել Է 211 եվրո այն դեպքում, երբ Փարիզում բնակարանի վարձակալման միջին գինը, անշարժ գույքի շուկայի վերլուծաբանների տվյալներով, խորանարդ մետրի դիմաց հասնում Է 24,4 եվրոյի: Ձեղնահարկի բնակիչը, որտեղ ողջ հասակով կարելի Էր կանգնել միայն 20 սանտիմետր տարածության վրա, խոստովանել Է, որ ինքն ընտրություն չուներ: «Ի վերջո ես ինքս ինձ ասացի՝ կամ սա Է, կամ փողոցում ապրելը»,-պատմել Է 50-ամյա փարիզցին, որը յոլա Էր գնում ժամանակավոր վաստակով:
Մինչդեռ այսօրինակ հարկաբաժիններ վարձակալության տալը հակասում Է Ֆրանսիայի օրենսդրությանը: