Արազ Օզբիլիսը ցանկանում է խաղալ եվրագավաթներում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրասնոդարի «Կուբան»-ի եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսի կարծիքով` իր ակումբն արժանիորեն է զբաղեցնում մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը`վկայակոչելով ռուսական championat-ը, Օզբիլիսն ասել է, որ «Կուբան»-ը բավականին ուժեղ թիմ է եւ բոլոր նախադրյալներն ունի չորրորդ հորիզոնականը զբաղեցնելու համար:

«Մենք ունենք համակարգված խաղ եւ ուժեղ ֆուտբոլիստներ եւ կարող ենք մեզ թույլ տալ պայքարել բարձր տեղերի համար: Մենք ցանկանում ենք խաղալ եվրագավաթներում: Համաձայն եմ, որ Ռուսաստանում շատ են ուժեղ ակումբները, սակայն առաջնության առաջին հատվածից հետո մեր գրանցած արդյունքից երեւում է, որ մենք նրանց շատ չենք զիջում: Մենք կարող ենք հաղթել ցանկացած մրցակցի, եւ հենց սրանով էլ հետաքրքիր է Ռուսաստանի առաջնությունը»,- նշել է Օզբիլիսը:

Արազ Օզբիլիսը «Կուբան» է տեղափոխվել հոլանդական «Այաքս»-ից 2012թ: Ռուսական ակումբի կազմում նա մասնակցել է Ռուսաստանի առաջնության 14 հանդիպման՝ դառնալով 7 գոլի հեղինակ:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում