«Գյումրին` 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջոցառումների մեկնարկը նախատեսված է մայիսից

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ Գյումրիում ստեղծված հատուկ հանձնախումբը հասարակական քննարկման է ներկայացրել «Գյումրին` 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջոցառումների ծրագիրը:

ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հանձնարարականով՝ Շիրակի մարզպետարանի եւ Գյումրիի քաղաքապետարանի ներկայացուցիչներից կազմված հատուկ աշխատանքային հանձնախումբն ուսումնասիրում է հնարավոր միջոցառումների ծրագիրը: Հարցն արդեն ներկայացվել է քաղաքի արվեստագետներին, իսկ հունվարի 17-ին քննարկվել է նաեւ մարզի հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ: Համապատասխան կառույցները հնարավորություն ունեն առաջարկներ ներկայացնել մինչեւ հուվարի 21-ը: «Արմենպրես»-ի թղթակիցի հետ զրույցի ժամանակ աշխատանքային հանձնախմբի ղեկավար, Գյումրիի փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը նշեց, որ միջոցառումների մեկնարկը նախատեսված է մայիսից: Նախատեսված է իրականացնել ավելի քան հիսուն միջոցառում՝ փառատոններ, ցուցադրություններ, ներկայացումներ, պատմական զբոսանքներ, հյուրախաղեր եւ այլն:

Սանոյանը վստահեցրեց, որ Գյումրին այսօր արդեն պատրաստվում է այդ պատասխանատու միջոցառմանը: «Քաղաքը պետք է ներկայանալի լինի ինչպես արվեստի տարբեր ճյուղերով եւ պատմամշակութային կառույցներով, այնպես էլ ենթակառուցվածքներով: Պետք է անենք ամեն ինչ, որ Գյումրին ինչպես գյումրեցիներին, այնպես էլ քաղաք ժամանած հյուրերին իրոք ներկայանա որպես մշակութային մայրաքաղա: Մեզ համար մեծ պատիվ եւ պատասխանատվություն է այս որոշումը, եւ մենք պետք է պատվով դուրս գանք: Գյումրին այդ ներուժն ունի՝ Գյումրին արվեստի քաղաք է: Մենք պարտավոր ենք նախապատրաստական աշխատանքները շատ արագ իրականացնել»,-նշեց պատասխանատուն:

Ըստ Ռուբեն Սանոյանի` միջոցառումներից բացի արդեն ուսումնասիրվում են քաղաքում գործող սպասարկման օբյեկտների, հյուրանոցային համալիրների հնարավորությունները, տրված են հանձնարարականներ:

Առաջիկա օրերին Գյումրիում առկա հնարավորություններին ծանոթանալու նպատակով քաղաք կժամանեն նաեւ ԱՊՀ երկրների ներկայացուցիչները:

Գյումրին 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու որոշումն ընդունվել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի կողմից: Հայաստանյան քաղաքի հետ մեկտեղ 2013 թվականին ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ են ճանաչվել նաեւ Բելառուսի Մագիլով եւ Ադրբեջանի Գաբալա քաղաքները:

Հայերեն Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում