Օրհան Դինքը թուրքական կառավարության ձեռքերը կապված է տեսնում Դինքի սպանության բացահայտման գործում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության 6-ամյա տարելիցի կապակցությամբ CNNTurk հեռուստաալիքի «Անկողմնակալ տարածք» ծրագիրը նրա հիշատակին նվիրված հաղորդում է պատրաստել: Հաղորդմանը հրավիրվել են դոցենտ Մեհմեթ Արըջանը եւ Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթիե Չեթինը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հաղորդման ընթացքում ծրագրի հեղինակ Ահմեթ Հաքանը հեռախոսակապով միացել է Հրանտ Դինքի եղբոր` Օրհան Դինքի հետ, ով քննադատել է թուրքական կառավարությանը` Դինքի սպանության բացահայտման գործում «ձեռքերը կապված լինելու եւ անգործության մատնվելու» համար:

«Հրանտ Դինքի սպանությունը կարող էր դիտվել նաեւ որպես իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության դեմ իրագործված հանցագործություն: Ինչու՞ 2011 թ-ի ընտրություններից հետո իշխանությունն ու կառավարությունն ի զորու չեղան բացահայտել սպանության իրական մեղավորներին», -հարցադրել է նա:

Հրանտ Դինքը «Ակոս»-ի խմբագրատան առջեւ սպանվել է 2007 թ-ի հունվարի 19-ին: 2012 թ-ի հունվարի 17-ին Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործությունների դատարանը սպանությունն իրագործած Օգյուն Սամասթին 22 տարվա բնատարկության է դատապարտել` նշելով, որ սպանության մեջ կազմակերպված հանցագործություն չի տեսնում: Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանները բողոքարկել են դատարանի վճիռը եւ ապացույցներ ներկայացրել, որ սպանության հետեւում կազմակերպված հանցավոր խումբ է կանգնած:

Հայերեն

2026 թ. սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված երեխաների համար ծննդյան միանվագ նպաստի չափը կկազմի 500 հազար դրամ՝ անկախ կարգաթվից

Հայաստանի և Իրանի միջև գյուղատնտեսության ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ. Գևորգ Պապոյան

ԱՄՆ-ի երեք նահանգ 16 տարվա ընթացքում առաջին անգամ մահապատիժներն ի կատար կածի նույն օրը

Մի խումբ պաշտոնյաներ և մարզպետներ վերանշանակվել են իրենց պաշտոններում

Կառավարությունն արտահանող տնտեսավարողներին փոխհատուցումների համար կհատկացնի ավելի քան 5.3 մլրդ դրամ

Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով

Աղվանի-Տաթև ճանապարհին մեքենան կողաշրջվել է․ տուժածներ չկան

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Ալեն Սիմոնյանը նշանակվել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար

Խուլիգանություն կատարած անձի մոտ ապօրինի ռազմամթերք է հայտնաբերվել. քրվարույթի նախաքննությունն ավարտվել է