Հրանտ Դինքի մահվան տարելիցի կապակցությամբ հայտնի ամերիկացի մտավորականը կժամանի Ստամբուլ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» պարբերականի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մահվան 6-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայում շարունակվում են տարբեր միջոցառումներ կազմակերպվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայկական «Ակոս»-ը տեղեկացնում է, որ ԱՄՆ հայտնի մտավորական, լեզվաբան և պատմաբան Նոյամ Չոմսկին Դինքին նվիրված ոգեկոչման արարողությունների համար կժամանի Թուրքիա:

Ամերիկացի մտավորականը հունվարի 18-ին Ստամբուլում կմասնակցի Բողազիչի համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետում կազմակերպվելիք «Հրանտ Դինք. Մարդու իրավունքներն ու խոսքի ազատությունը» կոնֆերանսին: Համալսարանում Չոմսկին նաև «Թուրքիան և շրջապատող աշխարհի կարգը» խորագրով ելույթ կունենա:

Ավելի վաղ «Ակոս»-ը հայտնել էր, որ Հրանտ Դինքի սպանության 6-րդ տարելիցի կապակցությամբ նրա ընկերները նախորդ տարիների նման կկազմակերպեն երթ` ի հիշատակ հայազգի խմբագրի: Երթը կսկսվի հունվարի 19-ին` ժամը 13:30-ին, Շիշլի թաղամասից և կշարունակվի մինչև «Ակոս» շաբաթաթերթի խմբագրատուն` ճիշտ այն նույն վայրը, որտեղ տարիներ առաջ սպանվել է Հրանտ Դինքը: Նրա ընկերները պատրաստել են հատուկ տեսանյութ, որը սոցիալական ցանցերում լայն արձագանք է գտել: Տեսանյութի հեղինակները նշել են, որ ամեն տարվա նման նրանք հունվարի 19-ին նույն ժամին կլինեն նույն տեղում` «ի հեճուկս բոլոր ստոր մադրկանց»: «Վեցերորդ տարում էլ արդարության համար մեր պայքարը շարունակվում է»,- այս տողերով է եզրափակվում տեսանյութը:

Դինքի հիշատակը ոգեկոչելու նպատակով հատուկ հավաքներ կազմակերպելու մասին հայտարարել էր նաև թուրքական «Ոչ ասա ռասիզմին և ազգայնականությանը» կազմակերպությունը: «Հրանտը մեր աչքերի առաջ կորավ, գնաց: Բուն հանցագործները ոչ միայն չհայտնաբերվեցին, այլև այս խնդրի հետ կապված պաշտոնյաները վարձատրվեցին, պաշտոնի բարձրացում ունեցան: Պետությունն այս խնդրի լուծման համար չզոհեց իր ոչ մի պաշտոնյայի»,-հայտարարել է «Ոչ ասա ռասիզմին և ազգայնականությանը» կազմակերպությաններկայացուցիչ Ջենգիզ Ալքանը:

Հայերեն English

Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում, որը բռնկվել է գերմանական սահմանի մոտ

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը Նեթանյահուին մեղադրել է Գազայում կարգավորման գործընթացը տապալելու փորձի մեջ

ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք, որոնց հետևանքով պետությանը հասցվել է 1,4 միլիարդ դրամի վնաս

Ստուգումներ են ընթանում «Արտ Լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում. երկուսում հայտնաբերվել են խախտումներ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը հայտնել է, որ Եմենին սպառնում է կրկին լայնածավալ պատերազմի մեջ ընդգրկվելու վտանգը

«Հայաստան» խմբակցությունն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Լիլիթ Գալստյանի թեկնածությունը

Օգոստոսի 18-ի միջոցառումների անոնս

Աննա Գրիգորյանը հանդիպել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին

Ռազմիկ Պետրոսյանն ու Մելիքսեթ Պողոսյանն ազատվել են ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոններից

Բանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում. Սուրեն Պապիկյան