1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը կգլխավորի նաեւ Երեւանի «Փյունիկ»-ը:Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին «Փյունիկ»-ի մամուլի ծառայությունից, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հայտարարում է, որ թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել Ռաֆայել Նազարյանը, ով մարզում է նաև Հայաստանի երիտասարդական հավաքականը:
Մինչ այս «Փյունիկ»-ի գլխավոր մարզչի պարտականությունները ժամանակավորապես ստանձնել էր ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
Ռաֆայել Նազարյանը 2011 թվականից գլխավորում էր Երեւանի «Բանանց»-ը: Հունվարի 16-ին պաշտոնապես հայտարարվել էր նաեւ, որակումբի ղեկավարությունն ու արդեն նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը երկկողմանի համաձայնությամբ լուծարել են գործող պայմանագիրը: