Գորիս-Կապան բարձր լեռնային ճանապարհներին մեկասառույց է
1 րոպեի ընթերցում

ԿԱՊԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւան-Մեղրի, Գորիս-Ստեփանակաերտ միջպետական ճանապարհների Սյունիքի մարզի տարածքով անցնող հատվածները երթեւեկելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Մարզային ճանապարահաշինարարական ձեռնարկություններից «Արմենպրես»-ին տեղեկացնում են, որ մայրուղիները մաքրված են ձնից, մշակված աղով եւ ավազով, սակայն Գորիս-Կապան բարձր լեռնային հատվածներում ցածր ջերմաստրիճանի պատճառով ճանապարհների որոշ հատվածներ տեղ-տեղ սառցակալած են: Որոշ մարզային, համայնքային եւ ներհամայնքային նշանակության ճանապարհներ դժվարանցանելի են:
Կարդացեք հոդվածը` English