Հասարակական

Փաշազադեն հրաժարվում է Գարեգին Երկրորդի հետ հանդիպել Արցախում

1 րոպեի ընթերցում

Փաշազադեն հրաժարվում է Գարեգին Երկրորդի հետ հանդիպել Արցախում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարել է, որ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ իր հանդիպումը կարող է տեղի ունենալ «միայն Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանին»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա հայտարարել է «Թուրան» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում:

Փաշազադեն ասել է, որ երկու երկրների հոգեւոր առաջնորդների հանդիպման գաղափարն անցյալ շաբաթ ներկայացվել է Վրաստանում Հայ առաքելական եկեղեցու թեմի ներկայացուցիչների կողմից` Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդի հոբելյանի հանդիսության ժամանակ: Նա նշել է, թե տեղեկություններն այն մասին, որ հայկական կողմն առաջարկել է հնարավոր հանդիպումն անցկացնել Լեռնային Ղարաբաղում, «չեն համապատասխանում իրականությանը»: Սկզբունքորեն չառարկելով նման հանդիպմանը` Փաշազադեն ընդգծել է, որ «այն կարող է անցկացվել միայն Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանին»:

Ադրբեջանական ԶԼՄ-ները հունվարի 9-ին հայտնել են, որ Փաշազադեն Ամենայն Հայոց կաթողիկոսի առաջարկին կպատասխանի Ադրբեջանի բարձրագույն քաղաքական ղեկավարության հետ խորհրդակցելուց հետո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում