Խճանկար

Բրազիլացի մարմնավաճառները պատրաստվում են ֆուտբոլի աշխարհի առաջնությանը

1 րոպեի ընթերցում

Բրազիլացի մարմնավաճառները պատրաստվում են ֆուտբոլի աշխարհի առաջնությանը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայում ֆուտբոլի աշխարհի առաջնությանն ընդառաջ պատրաստվում են ոչ միայն մարզիկները, այլեւ` մարմնավաճառները: Նրանք ութնամսյա անվճար դասընթացների ժամանակ կսովորեն անգլերեն, որի նպատակն է բարձրակարգ ծառայություն մատուցել հյուրերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ռուսական լրատվամիջոցները,լեզվի դասընթացներին մասնակցելու համար արդեն գրանցվել է 20 աղջիկ, սակայն ակնկալվում է, որ այդ թիվը կհասնի հարյուրավորների: Լեզվի դասընթացներին զուգահեռ հատուկ դասընթացներ կկազմակերպվեն հոգեբանության եւ բժշկության ուղղությամբ:

Մարմնավաճառների իրավունքները պաշտպանող միության ղեկավարը հայտարարել է, որ եթե ողջ հասարակությունը պատրաստվում է աշխարհի առաջնությանը, ապա ինչու պետք է նրանք ետ մնան:

Մարմնավաճառությունը Բրազիլիայում օրինականացված է:Բրազիլիայում 2014թ.-ի հունիս-հուլիս ամիսներին տեղի կունենա ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում