Մարզային

Մեղրիի լեռնանցքում բուքը շարունակվում է

1 րոպեի ընթերցում

Մեղրիի լեռնանցքում բուքը շարունակվում է

ԿԱՊԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզի ողջ տարածքում հունվարի 8-ից սկսված ձյան տեղումները շարունակվում են: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին մարզի ճանապարհաշինարարական ձեռնարկություններից, չնայած առատ տեղումներին` բաց եւ երթեւեկելի են Երեւան-Մեղրի, Գորիս-Ստեփանակերտ միջպետական ճանապարհների մարզի տարածքով անցնող հատվածները: Մայրուղիները պարբերաբար մաքրվում են ձնից, մշակվում աղով եւ ավազով:

Հունվարի 8-ի երեկոյան ժամը 08.30-ից Մեղրիի լեռնանցքում սկսված բուքը շարունակվում է: Մեղրիի ճանշին ձեռնարկության հաղորդմամբ, դեռ գիշերվանից իրականացվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ, սակայն դրանց խանգարում են ուժեղ քամին, բուքը եւ մառախուղը: Չնայած դժվարություններին` Երեւան-Մեղրի մայրուղու այդ հատվածը եւս երթեւեկելի է, ճանապարհին մեքենաների արգելափակում կամ խցանումներ չկան:

Շարունակում է դժվարանցանելի մնալ Երեւան-Մեղրի մայրուղու «Զանգեր» կոչվող հատվածը: Այստեղ ավտոմեքենաների երթեւեկությանը խանգարում են ոչ միայն ձյան առատ տեղումները, այլեւ ուժեղ քամին ու մառախուղը: Այս պահի դրությամբ մեքենաների կուտակումներ չկան: Խցանումներ առաջացել էին Վայոց ձորի տարածքում, որը քիչ առաջ վերացվել է:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում