Շիրակի մարզում միջպետական եւ հանրապետական բոլոր ճանապարհները բաց են
1 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի տարածքում միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները ժամը 17:00-ի դրությամբ բաց են: Դժվարանցանելի են միայն որոշ միջհամայնքային ճանապարհներ: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության ճանապարհաշինության, կապի եւ տրանսպորտի բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը:
Նա ընդգծեց, որ արդեն ամբողջապես բաց է նաեւ Երեւան-Գյումրի ճանապարհը: «Այս պահի դրությամբ աշխատանքներ են տարվում Լանջիկի ճանապարհի երթեւեկելի հատվածի մաքրման ուղղությամբ»,-նշեց Խնձրցյանը:
Կարդացեք հոդվածը` English