ՀՀ Նախագահ դառնալու ցանկություն հայտնեց եւս մեկ թեկնածու. հայտնի է միայն նրա անուն-ազգանունը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2013-ի փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին առաջադրվում է եւս մեկ թեկնածու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 25-ին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրեց անկուսակցական Մհեր Հայրապետյանը:

Մինչ այդ առաջադրվել էին «Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության» նախագահ Պարույր Հայրիկյանը եւ անկուսակցական, էպոսագետ Վարդան Սեդրակյանը: Մհեր Հայրապետյանը հրաժարվեց պատասխանել «Արմենպրես»-ի հարցերին` նկատելով, որ դա հակասում է օրենքին, քանի որ քարոզարշավը դեռ չի մեկնարկել: Նա հայտնեց միայն անունը եւ ազգանունը, որոշ լրատվամիջոցներից հայտնի է, որ վերջինս ֆիզիկոս է:

Նախագահի թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացվել դեկտեմբերի 25-ից մինչեւ 2013թ. հունվարի 4-ը` ժամը 18:00-ն:

Առաջադրված թեկնածուների գրանցման ժամկետը հունվարի 4-14-ն է: Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի հունվարի 21-ին, կավարտվի փետրվարի 16-ին: Ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը փետրվարի 8-ի 18:00-ն է: Էլեկտրոնային եղանակով քվեարկությունը կսկսվի Երեւանի ժամանակով` փետրվարի 9-ի 08:00-ին, կավարտվի փետրվարի 13-ին ժամը 20:00-ին:

Քվեարկությունը կսկսվի փետրվարի 18-ին` 08:00-ին եւ կավարտվի 20:00-ը: 2013-ին Հայաստանում կայանալիք Նախագահական ընտրությունների արդյունքների ամփոփումը տեղի կունենա 2013-ի փետրվարի 25-ին:

ԿԸՀ-ն վերահաստատել է կայանալիք նախագահական ընտրությունների ազատ եւ արդար, թափանցիկ անցկացման պատրաստակամությունը. ԸՕ ամրագրված մեխանիզմները լիարժեք հնարավորություն են տալիս նման ընտրություն անցկացնելու: Գործընթացի ցանկացած փուլին հետեւելու եւ հասարակական վերահսկողություն իրականացնելու հնարավորություն է ընձեռված:

Կայանալիք նախագահական ընտրություններում իր առաջադրման մասին հայտարարել է ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Ընտրություններում Սերժ Սարգսյանին կսատարի ՕԵԿ կուսակցությունը: Առաջադրվելու իրենց որոշման մասին բարձրաձայնել են նաեւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, ով հայտարարել է իր որոշումներում չկաշկանդվելու համար ՀԱԿ-ի քաղաքական խորհրդի հետ համագործակցության առժամանակյա դադարեցման մասին:

Իրենց թեկնածությունն առաջադրելու ցանկություն են հայտնել Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, պատմաբան-մանկավարժ Մարտիկ Սարգսյանը եւ նախկին ՀՅԴ-ական Հովիկ Աղազարյանը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որոշում է ընդունել ընտրություններին թեկնածու չառաջադրել եւ որեւէ այլ թեկնածուի չսատարել:

ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է թեկնածությունը չառաջադրելու եւ քաղաքական դաշտն առավել երիտասարդներին զիջելու իր մտադրության մասին:

ՀՅԴ-ն եւս ընտրություններին թեկնածու չի առաջադրելու:

Հայերեն English Русский

Ընտրություններ-2026. 1354 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 50.83 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.51 տոկոսը

Փաշինյանը բացառում է, որ իշխող ուժի ներկայացուցիչները որևէ ձևով ներգրավված լինեն ընտրախախտումների մեջ

Ընտրություններ-2026. 533 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 51.13 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.34 տոկոսը

Մենք կշարունակենք ԵՄ-ի հետ մերձեցումը և մասնակցությունն ու անդամակցությունը ԵԱՏՄ-ին․ Նիկոլ Փաշինյան

Մենք պետք է ինստիտուցիոնալացնենք Ադրբեջանի հետ խաղաղությունը, Թուրքիայի հետ սահմանը պետք է բացվի․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Հայաստանում հետընտրական զարգացումների հավանականություն չի տեսնում

Պատերազմի եռագլուխ լրտեսական կուսակցությունը պետք է արմատախիլ արվի Հայաստանից․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը բացառել է քաղաքացիների ազատ կամարտահայտման նկատմամբ իշխանության ապօրինի ներգործությունը

Փաշինյանի խոսքով` «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է ընտրություններում և միանձնյա կձևավորի կառավարություն

Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ