ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիլիպինների իշխանությունները հայտարարել են արեւադարձային «Վուկոնգ» փոթորկի մոտենալու պատճառով երկրի կենտրոնական եւ հարավային տարածաշրջաններում հեղեղումների եւ սողանքների սպառնալիքի մասին, դեկտեմբերի 25-ին հաղորդել են տեղական զանգվածային լրատվամիջոցները:
Ըստ պետական օդերեւութաբանական ծառայության տվյալների՝ տարերքի հիմնական հարվածը դեկտեմբերի լույս 26-ի գիշերը բաժին կընկնի Սամար կղզուն:
Փոթորկի Էպիկենտրոնում քամու պոռթկումների արագությունը, փոթորիկ, որը, մասնավորապես, կհարվածի այն տարածաշրջաններին, որոնք ավելի վաղ ավերվել Էին «Բոֆա» մրրիկից, կհասնի ժամում 80 կիլոմետրի:
«Արմենպրես»-ը հիշեցնում Է, որ դեկտեմբերի 4-ին Ֆիլիպիններում մոլեգնած «Բոֆա» թայֆունը ավելի քան հազար մարդու կյանք Է խլել:
Առայժմ բնակչության տարահանման մասին հայտարարություններ չեն արվել: