Թատերական կյանքում փոփոխություններ լինում են այն ժամանակ, երբ հայտնվում են նոր անուններ. Ռուբեն Բաբայան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող տարին թատերական կյանքում նկատելի փոփոխություններ չեն եղել, սակայն տեղի են ունեցել որոշ առաջխաղացումներ: Դեկտեմբերի 25-ին հրավիրված ասուլիսում նման դիտարկում արեց դերասան Արա Դեղտրիկյանը:

«Դաշտն ազատ է, և բոլորիս աշխատելու հնարավորություն է տրվում: Ես ընտրել եմ ազատ ստեղծագործողի կարգավիճակը, ինչից գոհ եմ»,- «Արմենպրես»-ի տեղեկացմամբ` ասաց Դեղտրիկյանը: Դերասանը մնում է այն համոզման, որ հանրապետությունում հարկավոր է մի քանի թատրոն ունենալ, բայց լավ ֆինանսավորել ու լավ բեմադրություն գրելու հնարավորություն տալ: «Թատերական այս պասիվ վիճակը ստիպում է մարդկանց նկարահանվել սերիալներում, ինչի միակ լավ կողմը լավ վարձատրությունն է: Այստեղ մարդիկ լավ վարձատրությունից բացի ունենում են նաև զբաղվածություն, ինչը կարևոր է դերասանի համար»,- նշեց նա:

Դերասան և ռեժիսոր Սուրեն Շահվերդյանի համար տարին, այնուամենայնիվ, հետաքրքիր էր. Գերմանիայում և Լիտվայում մասնակցել է թատերական փառատոների, պատրաստել նոր ներկայացում, որի պրեմիերան դեռ չի կայացել:

Ռեժիսորը, սակայն, համամիտ չէր Դեղտրիկյանի կարծքին ազատ ստեղծագործողների գործունության վերաբերյալ. «Լավ օրից չէ, որ ազատ ստեղծագործողի անուն ենք ձեռք բերել: Այդ կարգավիճակն ունենալը շատ դժվար է: Ճիշտ է, նման անձիք շատ հաջող ու հետաքրքիր են ստեղծագործում, սակայն նրանց ևս ֆինանսավորում է անհրաժեշտ: Պարբերաբար լսում ենք, որ նման դեպքերում աջակցություն պետք չէ, բայց լուրջ թատրոնը միշտ աջակցության կարիք ունի: Որակյալ և ուղղություն ունեցող թատրոնը պետք է միշտ աջակցություն ստանա»,- ասաց դերասանը: Նա վստահ է` եթե թատրոնի «որակյալ արտադրանք տա», մարդիկ անպայման կայցելեն թատրոն:

Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսոր Ռուբեն Բաբայանն էլ լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ տարվա ամենակարևոր ձեռքբերումը «Ալիսան հրաշքների աշխարհում» ներկայացումն էր: «Շատ խաղացինք այս ներկայացումը, այն իսկապես ձեռքբերում էր մեզ համար: Սակայն, բացի դրանից, թատերական փառատոների շրջանակում եղանք նաև Վաշինգտոնում, Նյու-Յորքում և Բոստոնում»,- ասաց Բաբայանը` հավելելով, որ, տարվա ընթացքում չեն եղել այնպիսի երևույթներ կամ ներկայացումներ, որ ապշեցնեին կամ անընդհատ հիշել տային իրենց մասին: Ռեժիսորը միշտ այն կարծիքին է, որ թատերական կյանքում փոփոխություններ լինում են այն ժամանակ, երբ հայտնվում են նոր անուններ:

Հայերեն

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից