Մարզային

Սյունիքում բեռնատարի վարորդ Իրանի քաղաքացին վրաերթից մահացել է

1 րոպեի ընթերցում

Սյունիքում բեռնատարի վարորդ Իրանի քաղաքացին վրաերթից մահացել է

ԿԱՊԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզի ողջ տարածքում դեկտեմբերի 25-ի գիշերը ոչ միայն շարունակվել են ձյան առատ տեղումները, այլեւ ուժեղ քամու հետեւանքով փոթորիկ է եղել Սիսիանում եւ Մեղրիի լեռնանցքում: Մարզային ճանապարհաշինարարական ձեռնարկություններից «Արմենպրես»-ին տեղեկացրեցին, որ ամբողջ գիշերվա ընթացքում ձյան շերտից մաքրվել է Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհը, մշակվել աղով եւ ավազով: Միայն առավոտյան բուքը դադարել է, սակայն թույլ տեղումները մարզի տարածքում շարունակվում են: Մայրուղու մարզի տարածքով անցնող հատվածը բաց է ու երթեւեկելի, սակայն մառախլապատ եղանակի պատճառով ճանապարհի տեսանելիությունը ցածր է նորմայից: Նախօրեին Ժամը 22-24-ը փակ է եղել մայրուղու Սիսիան-Երեւան ճանապարհի 36-րդ կմ-ի հատվածը, որտեղ «ՎՈԼՎՈ» մակնիշի 41 A 81710 պետհամարանիշով բեռնատարը սահել է եւ լայնքով փակել ճանապարհի երթեւեկելի մասը, առաջացնելով խցանում: Բեռնատարի վարորդը` ԻԻՀ քաղաքացի, 1967թ. ծնված Ահմադ Իսմայիլի Ռահալահը մեքենայից իջնելիս վրաերթի է ենթարկվել «ԻԺ-27175» մակնիշի 263 ԼՕ 67 պետհամարանիշով մեքենայի կողմից եւ տեղում մահացել: Սիսիանի ճանշին ձեռնարկության աշխատակիցների ու փրկարարիների ջանքերով ճանապարհը բացվել է:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում