Խճանկար

Իրենց երկարակեցության համար ֆրանսիացիները պարտական են «Ռոկֆոր» պանրին

1 րոպեի ընթերցում

 Իրենց երկարակեցության համար ֆրանսիացիները պարտական են «Ռոկֆոր» պանրին

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաձայն վիճակագրության` ֆրանսիացիները հանդիսանում են «Եվրոպայի չեմպիոն» ամենաերկարակյացը լինելու առումով. նրանց կյանքի միջին տեւողությունը 84,8 տարի է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Le Parisien-ը, բրիտանացի գիտնականները հայտնաբերել են, որ ֆրանսիացիների երկարակեցության գաղտնիքներից մեկը «Ռոկֆոր» պանիրն է` ստացված կապտականաչ բորբոսի եւ պանրի համադրությամբ:

Գիտնականները փաստել են, որ հենց հակաբորբոքային հատկության շնորհիվ այս պանրի տեսակի մեջ պարունակվող բորբոսն օգտակար ազդեցություն է ունենում սրտանոթի վրա` ապահովելով ֆրանսիացիների երկարակեցությունը:

Պանրի դրական ազդեցությունն ավելի մեծ է գնահատվում, քան երշիկեղենի եւ ալկոհոլի բացասական ազդեցությունը, որոնք բոլորն էլ ֆրանսիացիներն օգտագործում են մեծ քանակությամբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում