Շոու բիզնես

Հայաստանը «Եվրատեսիլ 2013» մրցույթի մասնակիցների թվում է

1 րոպեի ընթերցում

Հայաստանը «Եվրատեսիլ 2013» մրցույթի մասնակիցների թվում է

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2013» (Eurovision Song Contest 2013) երգի մրցույթի մասնակից երկրների ցանկում է 39 երկիր, որոնց թվում`նաեւ Հայաստանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Եվրոպական հեռարձակողների միության (EBU) պաշտոնական կայքը, մասնակից երկրների թվում են Ալբանիան, Ավստրիան, Բելառուսը, Բելգիան, Բուլղարիան, Խորվաթիան, Կիպրոսը, Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Վրաստանը, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Իսլանդիան, Իռլանդիան, Իսրայելը, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Ադրբեջանը, Մակեդոնիան, Մալթան, Մոլդովան, Մոնտենեգրոն, Հոլանդիան, Նորվեգիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սան Մարինոն, Սերբիան, Սլովենիան, Իսպանիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ուկրաինան եւ Մեծ Բրիտանիան:

Բոսնիան եւ Հերցոգովինան, Չեխիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Լիխտենշտեյնը, Լյուքսեմբուրգը, Սլովակիան ու Թուրքիան հրաժարվել են մասնակցել մրցույթին տարբեր պատճառներով:

«Եվրատեսիլ 2013»-ը կդառնա թվով 58-րդը մրցույթի կենսագրության մեջ, այն տեղի կունենա շվեդական Մալմյո քաղաքում: Շվեդիան դարձել է «Եվրատեսիլ 2012»-ի հաղթող երկիր` երգչուհի Լորինի «Էյֆորիա» երգով: Մրցույթը կանցկացվի մայիսի 14-18-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում