Մարզային

Շիրակի մարզի տարածքում փակ ճանապարհներ չկան

1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզի տարածքում փակ ճանապարհներ չկան

ԳՅՈՒՄՐԻ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի տարածքում ժամը 20:00-ի դրությամբ փակ ճանապարհներ չկան: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության ճանապարհաշինության, կապի եւ տրանսպորտի բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը: «Ճիշտ է` տեղացող ձյունը որոշ խնդիրներ է հարուցել, բայց այս պահին մարզի տարածքում փակ կամ անանցանելի ճանապարհներ չկան: Մարզպետարանի ենթակայության տակ գտնվող բոլոր ճանապարհները բերվել են բավարար մակարդակի: Մարզի ճանապարհները սպասարկող բոլոր ընկերությունները պատրաստ են սպասարկման: Ճանապարհները պարբերաբար մշակվում են աղ-ավազային խառնուրդով»,-նշեց պատասխանատուն:

Մարզի ճանապարհները սպասարկող չորս կազմակերպություններն էլ ունեն անհրաժեշտ տեխնիկա: Կուտակված է նաեւ բավարար քանակությամբ աղ-ավազային խառնուրդ: Ի դեպ, ներհամայնքային ճանապարհների սպասարկումը իրականացվում է համայնքների կողմից:

Ինչպես նախորդ տարի, այս տարի եւս պետական բյուջեով մարզին ճանապարհների ձմեռային սպասարկման եւ ամառային պահպանման համար հատկացվել է 105 մլն 239 հազար դրամ գումար:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում