Մարզային

Ամերիկահայ համայնքի հանգանակության շնորհիվ Գեւորգյանների բազմանդամ ընտանիքը բնակարան ստացավ

1 րոպեի ընթերցում

Ամերիկահայ համայնքի հանգանակության շնորհիվ  Գեւորգյանների բազմանդամ ընտանիքը բնակարան ստացավ

ԳՅՈՒՄՐԻ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրեցի Գեւորգյանների բազմանդամ ընտանիքը շուտով կտեղափոխվի նոր բնակարան: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը դեկտեմբերի 13-ին բնակարանի բանալիները հանձնեց տնակում վարձով բնակվող Գեւորգյանների բազմանդամ ընտանիքին: Երկսենյականոց բնակարանը ձեռք է բերվել ամերիկահայ համայնքի հանգանակությունների շնորհիվ: Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց քաղաքապետի մամուլի պատասխանատու Զոհրապ Եգանյանը, 14 անձից բաղկացած ընտանիքի համար բնակարան է գնվել նորակառույց «Մուշ 2» թաղամասում:

Ընտանիքը երկրաշարժից անօթեւան չէր համարվում, քանի որ ստացել էր փոխհատուցում, որտեղ այժմ բնակվում է ընտանիքի հոր եղբայրը` իր ընտանիքով: Գեւորգյանները ստիպված էին վարձով բնակվել Գյումրիից բավական հեռու՝ Ազատան համայնքին պատկանող տարածքում տեղադրված տնակում: Ի դեպ, 11 անչափահաս երեխաներից ամենափոքրը երկու ամսական է:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում