Միխեիլ Սահակաշվիլին մտադիր չէ բավարարել ընդդիմության պահանջները
1 րոպեի ընթերցում
ԹԲԻԼԻՍԻ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին «պատրաստ է երկխոսություն վարել ընդդիմության հետ, բայց մտադիր չէ բավարարել նրա պահանջներըե: Այդ մասին լրագրողներին հայտնել են վրացական մշակույթի եւ սպորտի հայտնի գործիչները, որոնք երկուշաբթի օրը հանդիպում են ունեցել պետության ղեկավարի հետ: Հանդիպումը Սահակաշվիլիի նախաձեռնությամբ կայացել է պետդիվանատանը: Միեւնույն ժամանակ վրացական մշակույթի գործիչները հանդես են եկել հօգուտ այն բանի, որ «ընդդիմությունը ձեռնպահ մնա նախագահի պաշտոնաթողության արմատական պահանջից եւ փոխընդունելի զիջումների պատրաստակամություն ցուցաբերի ի շահ երկրի կայունության պահպանմանե: